22:22:19 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը

    18:17 14 Դեկտեմբեր 2024

    Վրաստանի ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը, չնայած այն բանին, որ հրաժարվում է հրաժարական տալ և չի ճանաչում Միխեիլ Կավելաշվիլիի ընտրությունը։ Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    «Ուղիղ երկու շաբաթից կկայանա նոր նախագահի երդմնակալությունը։ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է լքի իր պաշտոնը», – ասել է Կոբախիձեն։

    Վրաստանի կառավարության ղեկավարը Զուրաբիշվիլիին «ողբերգական անձ» է անվանել՝ նրան մեղադրելով օտարերկրյա պետությունների շահերի լոբբինգի մեջ։

    «Նա ուղղակի ողբերգական մարդ է, սկզբում, նախկինում, և հիմա նորից ողբերգական է», – ավելացրել է Կոբախիձեն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս