08:47:07 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դերասանուհի Զոի Կրավիցը հայտարարել է, որ «Մեծ փոքր սուտ» ֆիլմը դժվար թե երրորդ սեզոն ունենա

    01:41 22 Նոյեմբեր 2022

    Ամերիկացի դերասանուհի, երգչուհի եւ մոդել Զոի Կրավիցը GQ-ին տված հարցազրույցում կիսվել է «Մեծ փոքր սուտ» ֆիլմի հնարավոր շարունակության մասին իր մտքերով։ Նրա խոսքով՝ շոուի երրորդ սեզոնը դժվար թե նկարահանվի։

    «Մենք շատ էինք խոսում երրորդ եթերաշրջանն անելու մասին, բայց, ցավոք, Ժան-Մարկ Վալեն՝ մեր անհավանական ռեժիսորը, մահացավ անցյալ տարի։ Եվ ես պարզապես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես ենք մենք շարունակելու առանց նրա: Նա իսկապես հեռատես էր: Այնպես որ, ցավոք, ամեն ինչ ավարտված է»,- ասել է Կրավիցը։

    Այնուամենայնիվ, հոկտեմբերին «Մեխ փոքր սուտը» ֆիլմի աստղ Լորա Դերնը նշել է, որ սերիալի դերասանական կազմն «աշխարհում ամենից շատ» կցանկանար վերամիավորվել երրորդ սեզոնի համար: Այս կապակցությամբ նա երկրպագուներին խորհուրդ է տվել չկորցնել հույսը եւ շարունակել շարունակություն խնդրել:

    Սկզբում ժապավենը պետք է լիներ որպես մինի-սերիալ, սակայն 2019 թվականին շոուն երկրորդ սեզոնն ունեցավ։ 2020 թվականին Նիկոլ Քիդմանը նշեց, որ շոուի ստեղծող Դեւիդ Է. Քելլին եւ օրիգինալ վեպի հեղինակ Լիան Մորիարտին «շատ լավ գաղափար» ունեն երրորդ սեզոնի համար, եւ ամբողջ դերասանական կազմը համաձայնել է մասնակցել շարունակությանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս