06:18:34 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայում փլատակների տակ մնացած «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը ողջ է հայտնաբերվել

    01:55 8 Փետրվար 2023

    «Չելսիի» և «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուն, ով այժմ հանդես է գալիս թուրքական «Հատայսպոր» ակումբում, փլատակների տակ է մնացել Թուրքիայում: Ավելի ուշ պորտուգալական A Bola թերթը հայտնել էր, որ Ատսուին ողջ են գտել Թուրքիայի Հաթայ քաղաքում շենքի փլատակների տակ։ Հրապարակման համաձայն՝ խաղացողը հիվանդանոց էր տեղափոխվել աջ ոտքի վնասվածքով։

    Սակայն ակումբի նախագահը հերքել է այս տեղեկությունը․

    «Ցավոք, Քրիստիան Ատսուն և մեր մարզական տնօրենը դեռ փլատակների տակ են»,-ասել էր նա։

    Սրանից ժամեր հետո, արդեն այսօր «Հաթայսպորի» նախագահը հայտնել է, որ կիսապաշտպան Քրիստիան Ատսուն ողջ է, նա հայտնաբերվել է փլատակների տակ։

    «Ատսուն հայտնաբերվել և հոսպիտալացվել է։ Նա մի շարք վնասվածքներ է ստացել։ Նշվում է, որ ակումբի մարզական տնօրենը դեռ փլատակների տակ է, նրան դեռ չեն գտել»,-ասել է ակումբի նախագահը։

    Նշենք՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում չեղարկվել են մարզական բոլոր միջոցառումներն ու առաջնությունները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս