16:28:10 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զելենսկին ու Ալիևը քննարկել են միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը

    17:03 15 Հունվար 2022

    Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Իլհամ Ալիևը Կիևում ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ քննարկել են տրանսպորտային միջանցքի ստեղծման հեռանկարները, որը կմիացնի Ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպության (ՎՈՒԱՄ՝ Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) երկրները։

    «Մենք կշարունակենք համատեղ աշխատել մի շարք հեռանկարների ուղղությամբ։ Դրանց թվում է տրանսպորտային միջանցքի ստեղծումը, ըստ ամենայնի՝ ՎՈՒԱՄ-ի շրջանակում»,-ասել է Զելենսկին լրագրողներին՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, փոխանցում է TASS-ը։

    Ադրբեջանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում համագործակցության՝ մասնավորապես էնեգետիկայի, առևտրի և սննդի անվտանգության։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ