21:22:24 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զախարովան արձագանքել է Լիտվայի նախագահի հայտարարությանը

    14:33 10 Հունվար 2025

    «Հիմար». այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի` Կալինինգրադի մասին հայտարարություններին և կոչ արել ուսումնասիրել պատմությունը։

     

    Դիվանագետն անդրադարձել է Նաուսեդայի խոսքերին, որոնց համաձայն՝ Կալինինգրադը «Փոքր Լիտվայի» մաս  է։

    «Ահա ևս մեկ հիմար ձգվել է դեպի խոսափողն իր մոտ թաց պատմական ֆանտազիաներով: Խորհուրդ եմ տալիս ժամանակակից լիտվացի քաղաքական գործիչներին ուսումնասիրել պատմությունը և նաև մտահոգվել իրենց երկրում մարդու իրավունքների պահպանմամբ»,-իր թելեգրամյան ալիքում գրել է Զախարովան:

    Նշենք, որ Լիտվայի նախագահը հայտարարել է, որ Կալինինգրադը Լիտվայի պատմական Կարալյաուչյուս քաղաքն է՝ «Փոքր Լիտվայի» մասը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս