22:20:23 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մահացել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրի Ներսիսյանը

    13:25 28 Հունվար 2022

    Մահացել է հասարական ու պետական գործիչ, 1992-1993թթ-ին Ստեփանակերտի քաղաքապետ Յուրի Ներսիսյանը:

    Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

    «Մենք հավերժ երախտապարտ ենք լինելու գոյամարտի դժնդակ օրերին մեր քաղաքի կենսագործունեության թիվ մեկ պատասխանատուին, Արցախյան շարժման առաջամարտիկներից ու մեր պետականության ստեղծման ջատագովներից մեկին: Մեծ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա թե՛ նրա սերնդակիցների, թե՛ գալիք սերունդների հուշերում: Ննջեք խաղաղությամբ, մեր ավագ ընկեր»,- գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս