13:36:29 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ընկերությունն այն անխախտ ու անդավաճան կապն է, որը ողջ կյանքի ընթացքում մարդուն վստահություն և ամրություն է տալիս

    18:14 9 Հունիս 2024

    Այսօր ընկերության օրն է: Ընկերությունն այն անխախտ ու անդավաճան կապն է, որը ողջ կյանքի ընթացքում մարդուն վստահություն և ամրություն է տալիս: Ընկերություն նշանակում է թև ու թիկունք, պարտավորվածություն և պատասխանատվություն:

    Ընկերներով մենք մի բռունցք ենք առ այսօր և այդ ընկերությունը սկիզբ է առնում թաղի բիսետկից ու դալանից, թթի ծառի տակի ֆոտբոլի խաղից, ընկերների, աղջիկների ու քույրերի համար հայաթ-հայաթ կռիվներից, դպրոցական «բազար-վակզալներ»-ից, ուսանողական-գաղափարական բանավեճերից, 88-ի շարժման «ՊԱՅՔԱՐ-ՊԱՅՔԱՐ մինչև վերջ»-ից, պատերազմում հաղթանակելու երդումից, վիրավոր ընկերոջը շալակած զասադից հանելուց, երկրի ու պետականության, հայրենիքի անկախության, ժողովրդի խաղաղության ու բարեկեցության համար գաղափարական-քաղաքական դիսկուսիաներից:

    Աստված պահապան իմ բոլոր ընկերներին և նրանց ընտանիքներին !!!

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս