16:37:16 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ագրարային համալսարանի ռեկտորը պաշտոնի է նշանակել Թոռնիկ Ալիյանին․ Yerkir.am

    19:35 17 Օգոստոս 2022

    Վերջերս Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորը Ավետիք Չալաբյանի գործով ոչ անհայտ Թոռնիկին նշանակել է համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսության տնօրեն: Այս մասին գրում է Yerkir.am-ը։

    «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսության կազմում գործում է նաև գինու գործարան:

    Հետաքրքիր է, որ համալսարանի կայքում տեղադրված են նախկին տնօրենի տվյալները:

    Թոռնիկը, փաստացի հանդիսանալով համալսարանի վարչական աշխատող, ղեկավարում է նաև համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝ ուսանողական խորհուրդը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս