18:45:11 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ամռանը երկու օր Երկիրն ավելի արագ է պտտվել իր առանցքի շուրջ

    17:00 6 Օգոստոս 2022

    Անգլիայի ազգային ֆիզիկայի լաբորատորիայի գիտնականներն այս ամռանը երկու անգամ գրանցել են, թե ինչպես է Երկրն իր առանցքի շուրջ երկու անգամ ավելի արագ պտտվում օրվա ընթացքում՝ քան սահմանված սիդեալի օրը, որը հավասար է 23 ժամ 56 րոպե 4 վայրկյանի: Պտտման արագությունն այս օրերին մեծացել է։ Գիտնականները այս մասին բազմաթիվ վարկածներ են թվարկել, սակայն հստակ բացատրություն դեռ չկա, գրել է HighTech+ լրատվականը։

    Այս տարվա հունիսի 29-ին Երկրի ամբողջական պտույտն իր առանցքի շուրջ տեղի է ունեցել սովորականից 1,59 միլիվայրկյան ավելի արագ։ Այս օրը ամենակարճն է եղել 1960-ականներից ի վեր, երբ գիտնականները սկսել են օգտագործել ատոմային ժամացույցներ՝ ժամանակը չափելու համար: Երկրորդ նման դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին. այս անգամ տարբերությունը կազմել է 1,50 միլիվարկյան:

     

    Ստեղծվել է մեծ հեռավորությունների վրա էներգիայի անլար փոխանցման տեխնոլոգիա:

    Այս երեւույթի պատճառը Երկրի ավելի արագ պտույտն է, սակայն դրա պատճառը գիտնականները ասել չեն կարող: Phys.org-ը նշել է գիտնականների առաջ քաշած վարկածները.

    • Կլիմայի կամ կլիմայական համակարգերի փոփոխություններ, օրինակ՝ սառցադաշտերի հալում կամ սառցակալում, քամիներ, որոնք ազդում են Երկրի զանգվածի բաշխման վրա

    • Երկրաշարժեր եւ այլ սեյսմիկ ակտիվություն, որը փոխում է նաեւ մոլորակի զանգվածի բաշխումը

    • Իմպուլս Երկրի հալած միջուկում

    • Օվկիանոսի շրջանառությունը եւ ճնշումը ծովի հատակին, որը փոխում է Երկրի առանցքը

    Այսպես կոչված Չենդլերի տատանումները՝ երկրագնդի առանցքի բնական տատանումներն են, որոնք առաջանում են այն պատճառով, որ մեր մոլորակը կատարյալ գնդաձեւ չէ:

    Որոշ գիտնականներ կարծում են, որ մենք ավելի կարճ օրերի մի նոր շրջանի շեմին ենք։ Այնուամենայնիվ, տարբերությունը դեռեւս շատ փոքր է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս