14:24:24 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում թափոնները երկրորդ կյանք են ստանում

    18:53 18 Սեպտեմբեր 2024

    Երևանի բոլոր վարչական շրջաններում արդեն իսկ առկա են տեսակավորման համար նախատեսված հատուկ թափոնամաններ: Թուղթ, պլաստիկ, ապակի. կենցաղում օգտագործվող այս իրերը վերամշակվում և երկրորդ կյանք են ստանում:
    Թափոնների կառավարման բարեփոխումների ծրագրով քաղաքային իշխանությունները համագործակցում են մի շարք միջազգային կազակերպությունների հետ: «Green Green» թիմը Երևանի տարբեր տարածքներում կազմակերպում է շաբաթօրյակներ, բնակիչներին սովորեցնում տեսակավորել թափոնները:

    Տարեցտարի ավելանում է նախաձեռնությանը միացող բնակիչների թիվը: Սակայն թափոնների տեսակավորումը լիարժեքորեն կազմակերպելու համար ավելի մեծ ներուժ և աջակցություն է հարկավոր:

    Մեզանից յուրաքանչյուրը կարող է էապես նվազեցնել աղբավայր տեղափոխվող աղբի ծավալը և նպաստել կանաչ ու մաքուր Երևան ունենալու գործին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս