01:22:29 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել

    13:11 5 Փետրվար 2025

    Փետրվարի 5-ին, ժամը 10։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցի շենքերից մեկի նկուղում բետոնե պատ է փլուզվել, առկա է  հետագա փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ շենքի նկուղում` առանձին կառուցված պատից, պոկվել են քարեր։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս