15:19:33 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում

    14:18 2 Դեկտեմբեր 2021

    Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում այսօր Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:

    Կազմակերպիչները հայտնում են, որ երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։ Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։

    Համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։

    «Yerevan Jazz Fest 2021» միջազգային 7-րդ փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, որտեղ տեղի կունենա փառատոնի պատվավոր հյուրի` աշխարհահռչակ թմբկահար, կենդանի լեգենդ Բիլլի Քոբամի մենահամերգը: Բիլլի Քոբամը ելույթ կունենա իր բենդով:

     

    Փառատոնի եզրափակիչ համերգը նվիրվում է սիրված հայ ջազ երաժիշտ, թմբկահար, ջազի պատմության գիտակ, մանկավարժ Արմեն Թութունջյանի (Չիկո) հիշատակին: Ի դեպ Չիկոն ծանոթ է եղել Բիլլի Քոբամի հետ, շատ ջերմ է արտահայտվել նրա մասին, հպարտացել իրենց ծանոթությամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս