19:21:20 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին. Փաշինյան

    19:21 13 Նոյեմբեր 2024

    «Կազանում տեղի ունեցած կարևորագույն հաջորդ իրադարձությունն այն է, որ շատ նման էր նրան, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման  հարցում կարող ենք ունենալ լուծում, որը  կարող ենք հասցեագրել ու փոխադարձ և լիարժեքորեն լինի ընդունելի»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի ընթացքում Ալիևի հետ քննարկած հարցերին: 

    «Այս առաջարկն, ըստ էության, գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին  և նաև խաղաղության պայմանագրի մնացած երկու հոդվածների վերաբերյալ մեր առաջարկները փոխանցել ենք Ադրբեջանին»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ առաջարկներն ուղարկվել են կամ երեկ կամ երկուշաբթի:

    Նշեց, որ մյուս գործընթացների մասին էլ արդեն հայտնի է.«Որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրի  տեսքի համաձայնեցմանը՝ ԱԳ նախարարն ասաց,  սահմանազատման  հետ կապված պրոցեսները բաց են ու թափանցիկ»: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս