15:24:58 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայ-ամերիկյան զորավարժությունները խաթարում են անվտանգության ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության մեխանիզմները. Մարիա Զախարովա

    18:08 12 Հուլիս 2024

    Հուլիսի 15-ից 24-ը կայանալիք հայ-ամերիկյան «Eagle Partner» զորավարժությունները խաթարում են Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմները, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

    Այդ զորավարժությունները, նրա խոսքով, ափսոսանքից բացի ոչինչ չեն առաջացնում:

     

    «Հատկապես այն ֆոնին, երբ Հայաստանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին»,- նշել է նա:

     

    Զախարովայի խոսքով` Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ Հայաստանի անվտանգության ապահովման հարցերում, և ձգտել է գտնել փոխընդունելի լուծումներ։

     

    «Միևնույն ժամանակ, Երևանի նման քայլերը, որոնք դառնում են համակարգային, խաթարում են այս ոլորտում ստեղծված մեխանիզմների գործարկման հեռանկարները»,- հավելել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս