08:21:16 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել

    18:25 23 Հունվար 2025

    Հունվարի 23-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ Աջափնյակ փողոցում գտնվող տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ 

    Ոստիկանները նշված տան բազմոցին կիսապառկած վիճակում, դեմքը և մարմնի տարբեր մասերը վնասվածքի հետքերով հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արտաշես Մ.-ի դին: 

    Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ Քր. օր.-ի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

    Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ մահացածի ծննդյան օրն է եղել, իսկ նշված տանը նա ապրում էր վարձակալական հիմունքներով:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս