01:34:40 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար. ՀԱՊԿ

    13:31 14 Հոկտեմբեր 2021

    Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

    «Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը:

    Նրա խոսքով՝ չնայած 2021 թվականի մայիսից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են եղել, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտում է նկատվում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս