17:27:10 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վահագն Խաչատուրյանն Էստոնիայի դեսպանի հետ տարածաշրջանային իրադրության մասին է խոսել

    19:30 1 Մարտ 2024

    Նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք․

    «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

    Ողջունելով հյուրին նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Էստոնիայի անկախության օրվա կապակցությամբ և հաջողություններ ու բարգավաճում մաղթել Էստոնիայի ժողովրդին:

    Անդրադառնալով հայ-էստոնական փոխգործակցության հեռանկարներին նախագահը նշել է. «Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ»:

    Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի:

    Հանդիպման ընթացում քննարկվել են կրթության համակարգում, ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում փոխադարձաբար օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

    Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին:

    Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների և սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս