13:27:39 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանի վարչապետը հայտարարել է ընտրություններին արտաքին միջամտության մասին

    20:57 9 Սեպտեմբեր 2024

    Վրաստանում ընտրական շրջանն ընթանում է արտաքին ուժերի աննախադեպ միջամտության ֆոնին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

    «Ցավոք, այս ընտրությունները տեղի են ունենում աննախադեպ արտաքին միջամտության ֆոնին, լավ է, որ այս աննախադեպ արտաքին միջամտությունը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Կոբախիձեն։

    Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

    Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որը իշխանության ղեկին է արդեն 12 տարի, կփորձի հաղթել չորրորդ անգամ։ Նրա հիմնական հակառակորդը, ինչպես նախորդ ընտրություններում, համարվում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնած «Միացյալ ազգային շարժումը»։ Խորհրդարան մտնելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի արգելքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս