16:08:57 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները. Զախարովա

    16:35 31 Հունվար 2025

    Որոշ ուժեր ցանկանում են փչացնել Բաքվի և Մոսկվայի ջերմ հարաբերությունները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նամակը, որը իբր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ուղղել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին: ՌԴ ԱԳՆ-ն այդ նամակը կեղծ է անվանել:

    Զախարովայի խոսքով՝ նման քայլը ձեռնտու է այն կողմերին, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը նորմալ հարաբերություններ ունենան:

    «Ես չեմ կարող հստակ ասել, թե կոնկրետ ով է պատվիրատուն, դրա համար անհրաժեշտ է համապատասխան հետաքննություն անցկացնել»,- ասել է Զախարովան, հավելել՝ երկու երկրների և, ընդհանուր առմամբ, ԱՊՀ անդամ պետությունների միջև հարաբերությունների վատթարացման փորձերի հետևում կանգնած է Արևմուտքը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս