09:47:28 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանցի սահմանապահները Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատարներից 50 000 դրամ գումա՞ր են պահանջում

    22:36 12 Սեպտեմբեր 2021

    Ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները, Որոտանում դրված իրենց անցակետում, պարսկական բեռնատար մեքենաներից 50 000 դրամի համարժեք գումար են պահանջում, որպեսզի թույլ տան անցնել ճանապարհը: Այս տեղեկությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի կինը` Էլիզաբեթ Պետրոսյանը:

    Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԱԾ-ն էլ հաղորդագրություն էր տարածել, որ այսօր ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

    Ստեղծված իրավիճակի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանից, ով որեւէ կերպ չմեկնաբանեց ստեղծված իրավիճակը եւ խորհուրդ տվեց մանրամասները ճշտել ԱԱԾ-ից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս