21:14:43 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց. Րաֆֆի Հովհաննիսյան

    12:29 28 Հունվար 2022

    «Ժառանգություն» կուսակցության ռաջնորդ, Հայաստանի առաջին ԱԳ նխարար Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ է հղել Հայոց Բանակի 30-ամյակի առթիվ:

    Ուղրեձում ասվում է.

    «Երեսուն տարի առաջ՝ հայրենյաց Բանակի հիմնադրման օրը, ես ներկա էի՝ պաշտոնատար եւ հպարտ: Ներկա եմ նաեւ այսօր՝ քաղաքացի, խոնարհ ու հանձնառու:

    Բոլոր եղանակներում մենք պիտի լինենք ներկա՝ մեր Բանակի կողքին եւ նրան կիպ ու զորավիգ:

    Օրինաչափ չեն մեր հայրենազրկումը, մեր երիտասարդ զինվորների եղերական նահատակությունը, իսկ դրանից հետո՝ փախուստը սեփական պատասխանատվությունից, Բանակին քավության նոխազի փոխակերպումը, առավել եւս՝ ոսոխի գործած եղեռնի աննախադեպ արդարացումը:

    Բանակը հայոց արժանապատվության չափն ու կշիռն է եւ՝ Հայաստանի Հանրապետության ու Արցախի ամբողջականության երաշխավորը:

    Պետք է ոտքի կանգնել, վերակազմավորվել, համակ ուժ դառնալ, հերոսներին շունչ ու ավյուն տալ, կյանքի կոչել:

    Էլ ոչ մի արտահերթ սուգ, ապօրինի էլ ոչ մի հրամանի կատարում, ոչ մի շարժ՝ բացի հառաջ մղվելուց:

    Զորացում մեր Զինուժին, մեր բազկին: Սկզբի համար եղածը պահենք: Ամուր, սիրահոժար, ազգով մեկ: 30 տարեկան մեր բանակով միասին»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս