- Անդաստիшրակ երևույթ, հանգստացի՛ր աղջիկ ջան․ Ալեն Սիմոնյանի ու Աննա Մկրտչյանի լեզվակռիվը (տեսանյութ)
- Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում
- Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն
- Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով
- ՄԻՊ-ի չհայտարարված այցը «Սևանի հոգեկան առողջության կենտրոն». հատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին
- Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով
- Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները
- Դիլիջանի բնակիչը կոչ է արել բռնի կերպով տապալել սահմանադրական կարգը. նրա գործը դատախազն ուղարկել է դատարան
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը
«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է». Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է ուժային կառույցներին
11:00 6 Հունիս 2023ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։
«Այն, ինչ այժմ կատարվում է մեզ հետ, խորը մշակված դավադրություն է՝ ուղղված մեր ժողովրդի դեմ։ Այդ դավադրությունը կազմակերպելիս օգտագործել են մեր ժողովրդի` արդար երկրում և խաղաղ պայմաններում ապրելու բնական ցանկությունը։
Իրականում «խաղաղության» այն պայմանագիրը, որի անհրաժեշտության մասին գոռգոռում են բազմաթիվ արտաքին ուժեր, ամենակործանարար հարվածն է լինելու մեր ժողովրդին։
Անկլավների մասին․ անկլավների գոյությունը Խորհրդային միության որևէ օրենքով ամրագրված չէր։ Դրանք ժամանակին տրվել են Ադրբեջանին տեղական իշխանությունների համաձայնությամբ, հետևաբար որևէ իրավական ուժ չունեն, այսինքն մեր տարածքներն են նաև դե յուրե։
Եթե անկլավները տրվեն Ադրբեջանին, դա նշանակում է հակառակորդին տալ լավագույն հնարավորությունները և ստեղծել գայթակղություն պատերազմը շարունակելու արդեն Հայաստանի տարածքի ներսից։ Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու։
Ինչ վերաբերում է Արցախին, ոչ միայն անհեթեթություն է այն միտքը, որ «Արցախից ազատվենք, խաղաղ կապրենք», այլ հարցն ունի նաև բարոյական կողմ․ համաշխարհային պատմության մեջ ցույց տվեք մի դեպք, երբ որևէ ժողովուրդ իր հարյուրհազարանոց մի հատվածին պատանդ է թողնում (իմանալով, որ նրանց կոտորելու են և տեղահանելու)՝ սին հույսեր ունենալով, որ ինքը լավ է ապրելու։ Մեր ժողովուրդը լավ չի՛ ապրելու, իսկ այդ խարանը հազարամյակներով մեր վրայից չի ջնջվելու։ Մենք ինքներս մեզ չենք հարգելու, հաջորդ սերունդները թքելու են մեր երեսին։ Մենք դժբախտացնում և նվաստացնում ենք մեզ և մեր սերունդներին՝ կատարելով անբարո քայլ և ազգային դավաճանություն՝ դրա դիմաց ստանալով պատերազմ և ոչ խաղաղություն։
Միայն այն, որ Հայաստանը, անկախ տարածքային ամբողջականությունից, չի հռչակում Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքի ընդունումը և քաղաքական բոլոր միջոցներով այդ իրավունքի իրացմանը նպաստելը, արդեն իսկ մեզ ստորացնում է աշխարհի բազմաթիվ ժողովուրդների աչքի առաջ։ Ո՞նց կարելի է այսպես ապրել։
Փաստորեն ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը, ժողովրդի մի մասը դա չի հասկանում՝ հույս ունենալով, որ վերջում ամեն ինչ լավ է լինելու, ժողովրդի մի հատվածն էլ ճիգեր է գործադրում փոխելու այս ամենը, բայց չի կարողանում։
Նման իրավիճակում շատ կարևոր դեր ունեն զինվորականությունը, ուժային կառույցները, որոնց գլխավոր նպատակն է պաշտպանել պետությունը։
Ես հատուկ դիմում եմ մեր ուժային կառույցներին՝ դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները։ Այն, ինչ անում է և ուզում է անել Նիկոլ Փաշինյանը, հակասում է նախևառաջ մեր Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ չէ։ Իր հայտարարություններով, իր գործողություններով, իսկ հետագայում նաև իր ստորագրությամբ նա դառնում է պետական հանցագործ, իսկ պետական հանցագործին պաշտպանելով՝ դուք դրժում եք ձեր երդումը, ինչը նույնպես պետական հանցագործություն է։
Կոչ եմ անում ուժային կառույցներին՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում մեր երկրում և ժամանակին կանխել պետական հանցագործությունը՝ պատրաստ լինելով միանալ ժողովրդի այն մեծ հատվածին, որը դիմադրում է ազգային ու պետական հանցագործության իրագործմանը և փորձում է կանխել ազգային աղետն ու խայտառակությունը», - ասվում է հայտարարությունում։
Լրահոս
- Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով 17:28 3 Հոկտեմբեր 2023
- Անդաստիшրակ երևույթ, հանգստացի՛ր աղջիկ ջան․ Ալեն Սիմոնյանի ու Աննա Մկրտչյանի լեզվակռիվը (տեսանյութ) 17:18 3 Հոկտեմբեր 2023
- ՄԻՊ-ի չհայտարարված այցը «Սևանի հոգեկան առողջության կենտրոն». հատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին 17:17 3 Հոկտեմբեր 2023
- Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի 17:06 3 Հոկտեմբեր 2023
- Արցախից հեռացան նաև ոստիկաններն ու փրկարարները 16:53 3 Հոկտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված ուսանողների կրթությունը կկազմակերպվի ՀՀ քոլեջներում և ուսումնարաններում 16:43 3 Հոկտեմբեր 2023
- Դիլիջանի բնակիչը կոչ է արել բռնի կերպով տապալել սահմանադրական կարգը. նրա գործը դատախազն ուղարկել է դատարան 16:42 3 Հոկտեմբեր 2023
- Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է. ուղիղ 16:40 3 Հոկտեմբեր 2023
- ՏԵՍԱՆՅՈՒԹ | Արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհում է Փարիզի պատվավոր քաղաքացիություն 16:33 3 Հոկտեմբեր 2023
- Ղարաբաղի շուրջ այսօրվա իրավիճակի հիմքը հենց Փաշինյանի որոշումն էր. Պեսկով 16:30 3 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը ողջունել է Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումը 16:15 3 Հոկտեմբեր 2023
- Սխալ որոշում է, Կրեմլը բացարձակապես համաձայն չէ Փաշինյանի հիմնավորման հետ. Պեսկովը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին 16:03 3 Հոկտեմբեր 2023
- Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել. ԿԽՄԿ ներկայացուցիչ 15:53 3 Հոկտեմբեր 2023
- Եկել ենք կիսելու ձեր ցավը․ Կիպրոս-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ 15:41 3 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան 15:29 3 Հոկտեմբեր 2023
- ՊԲ զորամասի հրամանատարի տեղակալը կեղծել է, թե իբր հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել, դադարեցրել է ծառայությունը. Դատախազություն 15:20 3 Հոկտեմբեր 2023
- Երևանը պատերազմ հայտարարեց Մոսկվային․ Փաշինյանի թուրքական ծրագիրը. Անդրանիկ Թևանյան 15:07 3 Հոկտեմբեր 2023
- «Ղարաբաղյան աղետը » կկործանի ՞ Հայաստանը 14:54 3 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ն էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունն ունի, և Թուրքիայի նման պահանջներն անտեղի են. Սարգիս Խանդանյան 14:42 3 Հոկտեմբեր 2023
- Ինչ պետք է անի ընդդիմությունը․ Կյանքի գնով ազատագրի Հայաստանը և վե՜րջ 14:32 3 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
14:47 2 Հոկտեմբեր 2023 21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե… 21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…
-
10:59 30 Սեպտեմբեր 2023 Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար և հակառուսական հարձակումներ Արցախյան կուլմինացիա. պայքար իշխանության համար և հակառուսական հարձակումներ
-
17:41 28 Սեպտեմբեր 2023 Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան Եթե անգամ այս օրը` ցեղասպանված Արցախի լուծարման հրամանագրի օրը, Նիկոլը որոշի ազգային տոն հռչակել, լինելու են բազմաթիվ հայեր, որ ողջունելու են այդ միտքը. Վահե Հովհաննիսյան
Միջազգային լուրեր
-
17:28 3 Հոկտեմբեր 2023 Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով Չէինք ցանկանա, որ Պուտինը երբևէ ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցերից. Պեսկով
-
23:18 2 Հոկտեմբեր 2023 Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ Ղարաբաղում կարող է 50-1000 հայ մնացած լինել. ՄԱԿ
-
22:00 2 Հոկտեմբեր 2023 Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ Ստեփանակերտում անհայտ անձը դիպուկահար զենքից կրակել է ռուս-ադրբեջանական պարեկային ծառայության ուղղությամբ. ՌԴ ՊՆ
Տնտեսություն
-
14:03 3 Հոկտեմբեր 2023 Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու Ռուս խաղաղապահների շնորհիվ ԼՂ-ում հաջողվել է խուսափել ավելի շատ զոհերից. Շոյգու
-
17:06 3 Հոկտեմբեր 2023 Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի Դոլարի գինը բարձրացել է՝ հասնելով 425 դրամի
-
12:17 3 Հոկտեմբեր 2023 Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը