08:44:36 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինքնամեկուսացումը չի փոխում Վլադիմիր Պուտինի աշխատանքային գրաֆիկը

    14:21 15 Սեպտեմբեր 2021

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնամեկուսացման գնալով, հանձնում է անհրաժեշտ թեստերը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

    Պուտինն ավելի վաղ տեղեկացրել էր կառավարությանը, որ ինքնամեկուսացման է գնում՝ ընդգծելով, որ իր շրջապատում մի քանի մարդ վարակվել է կորոնավիրուսով, այդ թվում՝ նրանք, ովքեր պատվաստվել են:

    «Արվում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են ամեն ինչ, որ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

    Պատասպանելով հարցին, թե արդյոք նախագահն օգտվում է «Սոցիալական մոնիթորինգ» ծրագրից ինքնամեկուսացման ժամանակ, Պեսկովը նշել է, որ երկրի ղեկավարը դրանից չի օգտվում:

    «Մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Իհարկե, երկրի ղեկավարի աշխատանքի ռեժիմը, նրա անվտանգության պահպանման ռեժիմը հնարավորություն, և ամենակարևորը, անհրաժեշտություն չի տալիս մասնակցելու նման ծրագրերին»,- հավելել է Պեսկովը:

    Նրա խոսքով՝ ինքնամեկուսացումը չի փոխում ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը: Ինչպես ավելի վաղ նշվել էր, Պուտինն աշխատելու է հեռավար ձևաչափով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս