16:16:25 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • VIDEO. Հրաժեշտ տարրական դպրոցին

    18:04 9 Հունիս 2023

    Այսօր կարծես նրանց հոգում խինդ ու թախիծ միասին են, արցունքի միջից նայում, ջերմ ժպտում էին իրար: 

    Հրաժեշտի օր էր, բայց և տոն էր մի նոր հանդիպման Երևանի Պուշկինի անվան N8 դպրոցի IV-րդ դասարանի աշակերտների համար: /Դասվար Կարինե Կազումյան/

    Սաներն իրենց ելույթներով,բանաստեղծություններով շնորհակալություն հայտնեցին կյանքը կառուցող հայրերին, այն ջերմացնող մայրերին ու ուսուցիչներին: 

    Երգեր, շնորհակալության խոսքեր, պարային համարներ, ուր արժևորվեցին հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները, ուսուցիչների դերն ու նշանակությունն իրենց կրթության, դաստիարակության գործում: Աշակերտները խոստովանեցին՝ առաջին ուսուցչից ստացած ամենակարևոր՝ բարեկրթության դասն իրենց ուղեկցելու է ողջ կյանքում:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս