- ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել
- Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան
- Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին
- «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել»․ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահի ընտրության մասին
- Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը
- Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 40 հոգի անհետ կորել է
- Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին
- Բողոքի երթեր՝ Թբիլիսիում
- ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ
- Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը. ում հետ է խաղալու Հայաստանի հավաքականը
Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ. Վահե Հովհաննիսյան
10:32 11 Նոյեմբեր 2024Պարտավոր ենք ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:
«Պարտություններից ու նման աղետներից հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրականության համար, որ այս իշխանությունը նվիրեց ու նվիրում է մեզ, յուրաքանչյուրիս ու բոլորիս՝ միասին վերցրած, այս ամենի համար հասարակությունը պետք է վիրավորվի մինչև հոգու խորքը։
Փոփոխության կրիտիկական զանգվածը ոչ թե միտինիգի բազմամարդությունն է, այլ՝ հասարակության մեջ վիրավորանք զգացած քաղաքացիների անհրաժեշտ քանակը։
Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ։ Քանի չի վիրավորվել, Ալիևը ունենալու է հնարավորություն և, կներեք, իրավունք՝ մեզ վիրավորելու։ Մենք մեզ մարդու պես չենք պահում, որ մեզ մարդու տեղ դնեն։
Հավաքական վիրավորանքը նշանակում է՝ մերժել գռեհիկ ներկան։ Մենք պարտավոր ենք լինելու ամաչել մեր պահվածքից, ամաչել, որ հանդուրժել ենք, որ թույլ ենք տվել, որ խոնարհվել ենք, որ «Մեծարգո» ենք ասել, որ մանր շահի համար ուրացել ենք ամեն ինչ, հազար ու մի արդարացում ենք գտել մեր անարժանապատիվ պահվածքի համար։
Իսկ քանի դեռ սա չունենք, ստիպված ենք լսել Ալիևի խոսքերը. «Թշնամուն, որը դեռ 2019-ին ասել էր «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», մենք ստիպեցինք ասել, որ Ղարաբաղը Ադրբեջան է, և շարունակելու է դա ասել»։ Սա միայն Նիկոլին չի ասվել, սա բոլորիս է ասվել։
Սա հնարավոր է դարձել առանց կարմրելու «մեծարգո» ասողների համայնքի և նրանց առաջ ճկվողների շնորհիվ, և ամեն անգամ, երբ ձեզ և ձեր մտերիմներին հանուն պաշտոնի ուղարկեք մեծարգո ասելու, հիշեք սա։ Երբ Արցախում քաղաքների ու գյուղերի քանդմանը զուգահեռ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետական մակարդակով արհեստական գռեհիկ ճոխությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվում, հիշեք դա։ Հիշեք «մեծարգոներին», որոնց ձեռքը սեղմել եք ու խոնարհվել, որոնց թույլ եք տվել շարունակել իշխել՝ իրենց բերած բոլոր աղետներից հետո։ Ու Ալիևի ասածներից վիրավորվելուց առաջ վիրավորվեք ինքներդ ձեզնից՝ ձեր փոքրությունից, ձեր բաժին մասնակցությունից։
Հասարակությունը հենց սկսվի վիրավորվել՝ փոփոխությունները սկսվելու են։ Բայց ապագայի հայտ ներկայացնող ուժերի խնդիրն է՝ հասկանալ հասարակության, հասկանալ, թե ինչ շերտեր ինչ վիճակում են, ինչ կարևոր բաներ են քանդված ու դեֆորմացված, որպես պարտության հասարակություն՝ ինչ ժամանակավոր ենթամշակույթներ կան։ Հասկանալ, աշխատել, փոխել»,- գրել է Հովհաննիսյանը։
Լրահոս
- ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել 19:10 14 Դեկտեմբեր 2024
- Հրաժարվել ազգային շահերից․ Սա է Փաշինյանի «խաղաղության բանաձևը»․ Արմեն Ռուստամյան 18:52 14 Դեկտեմբեր 2024
- Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 18:41 14 Դեկտեմբեր 2024
- «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել»․ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահի ընտրության մասին 18:29 14 Դեկտեմբեր 2024
- Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը 18:17 14 Դեկտեմբեր 2024
- Կրետե կղզու մոտ անօրինական միգրանտներ տեղափոխող նավ է խորտակվել, 40 հոգի անհետ կորել է 18:05 14 Դեկտեմբեր 2024
- Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին 17:56 14 Դեկտեմբեր 2024
- Բողոքի երթեր՝ Թբիլիսիում 17:45 14 Դեկտեմբեր 2024
- ՆԳՆ-ն միջնակարգ կրթություն ունեցող, 18-ից 35 տարեկան քաղաքացիներին հրավիրում է դառնալ պարեկ 17:33 14 Դեկտեմբեր 2024
- Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղացանկը. ում հետ է խաղալու Հայաստանի հավաքականը 17:21 14 Դեկտեմբեր 2024
- Վարի գնացող երկրի անկումը կանխելու փոխարեն, մանդատացավով տառապողները «Տիտանիկի» բիզնես-կլասում նստելու կռիվ են սկսել 17:09 14 Դեկտեմբեր 2024
- Էրդողանը հայտնել է Թուրքիային Սիրիայի տարածքները միացնելու պլանների մասին 16:52 14 Դեկտեմբեր 2024
- Ընթացիկ տարում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք 16:38 14 Դեկտեմբեր 2024
- Հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցվել է կարմրուկի 561 դեպք 16:25 14 Դեկտեմբեր 2024
- Ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով 16:12 14 Դեկտեմբեր 2024
- Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ Ոստիկանություն 16:00 14 Դեկտեմբեր 2024
- Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել է նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օրինագիծը 15:48 14 Դեկտեմբեր 2024
- ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա 15:36 14 Դեկտեմբեր 2024
- 85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը 15:23 14 Դեկտեմբեր 2024
- Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը ամենօրյա ուշադրության ներքո են․ Անահիտ Մանասյան 15:10 14 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 11:35 9 Դեկտեմբեր 2024 Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, ապա Հայաստանը, որպես պետություն, կմնա․ Վահե Հովհաննիսյան Եթե 2025-2026-ին հայ ժողովուրդն անի ճիշտ ընտրություն, ապա Հայաստանը, որպես պետություն, կմնա․ Վահե Հովհաննիսյան
- 11:47 29 Նոյեմբեր 2024 Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է Իշխանության կողմից ստեղծվող քաոսի, խառնաշփոթի միակ հակաթույնը հստակությունն է
- 20:50 26 Նոյեմբեր 2024 Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է. Թադևոս Ավետիսյան Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է։
Միջազգային լուրեր
- 19:10 14 Դեկտեմբեր 2024 ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել ԱՄՆ-ն սկսել է իր զինծառայողների Օկինավայից Գուամ տեղափոխել
- 18:29 14 Դեկտեմբեր 2024 «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել»․ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահի ընտրության մասին «Ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ընտրել»․ Զուրաբիշվիլին՝ Վրաստանի նոր նախագահի ընտրության մասին
- 18:17 14 Դեկտեմբեր 2024 Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը Կոբախիձե. Զուրաբիշվիլին ստիպված կլինի լքել նախագահական պալատը
Տնտեսություն
- 18:41 14 Դեկտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին
- 10:16 14 Դեկտեմբեր 2024 «Փաստ». Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս «Փաստ». Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս
- 19:38 13 Դեկտեմբեր 2024 «Չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»․ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ առգրավել և ոչնչացրել են մեկ տոննա միս «Չեն կարողացել փաստել մսի սպանդանոցային ծագումը»․ ՍԱՏՄ-ն հայտնում է՝ առգրավել և ոչնչացրել են մեկ տոննա միս