- ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
- Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան
- Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին
- Պուտինը Հնդկաստան կայցելի
- Աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները․ Արամ Վարդևանյան
- Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան
Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան
11:12 10 Հունվար 2025«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Քաղաքական մտքի և քաղաքական հասունության ժամանակն է
Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել։ Ըստ էության, Ալիևը Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն։ Մեր ռեակցիան պետք է լինի համարժեք՝ հանրային տիրույթում, և՝ քաղաքական։
Հանրային տիրույթ
ա. Մարդկանց, լայն զանգվածներին տեղ հասցնել իրավիճակի լրջությունը։
բ. Ներքին հաշտություն՝ ընդդեմ գործող իշխանության։ Նրանք, ովքեր որպես մարդ՝ հանուն իրենց ընտանիքների, հանուն մեր երկրի, հանուն չկոտորվելու պահանջում են նոր իշխանություն, պետք է մի կողմ դնեն ցանկացած թշնամանք, քեն և իրենց նեղ շահերը։
գ. Համատարած աշխատել «մեծարգոների» և նրանց հանդեպ լոյալ խավի հետ։ Բացատրեք, որ դեռևս ունեն հնարավորություն՝ չդառնալու Հայաստանի դահիճներից մեկը։ Պարզ ասեմ՝ մի քծնեք, մի ուրախացեք, որ պաշտոններ ունեն, հակառակը՝ խրախուսեք հրաժարականներ տալ, տարանջատվել։
դ. Շատ կոշտ հակադարձել Ալիև-Էրդողանի հայաստանյան պրոպագանդիստներին։ Այս մարդիկ պետության ճակատագրի վրա են փող աշխատում։
ե. Համատարած բացատրական աշխատանք «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» խավի հետ։ Այստեղ քաղաքականության հարց չէ, այստեղ ապրելու կամ մորթվելու հարց է։
Քաղաքական տիրույթ
Հակառակորդի և արտաքին աշխարհի համար մենք այս պահին անտեր մնացած, ցածրորակ ժողովուրդ ենք՝ անմիտ էլիտաներով։ Այսօրվա աշխարհի խաղի կանոններով՝ նման ժողովուրդներին ցեղասպանելն ընդունելի է։ Հետևաբար, մեր խնդիրն է՝ մեր ընդվզումը, մեր գոյությունը և մեր քայլերը տեղափոխել քաղաքական և պետական մտքի դաշտ.
- Միայն նոր իշխանությամբ է հնարավոր խուսափել աղետից։
- Մեր խնդիրն է՝ խուսափել պատերազմից։ «Մինչև վերջին հայը կռվելը» բացառիկ ավանտյուրա է։ Այսօրվա պայմաններում մեր պետական միտքը, պետական հասունությունը պատերազմից խուսափելն է՝ բոլորին հասկանալի պատճառներով։
Քաղաքական միտքը պետք է ձևակերպի այս նպատակի համար հնարավոր քայլերը.
Վերադառնալ նոյեմբերի 9-ի պայմանագրին. ճիշտ գաղափար է, բայց պահանջում է բարդ և ճշգրիտ քայլեր։
Վերհիշել մեր ՀԱՊԿ անդամակցությունը. ռացիոնալ գաղափար է, բայց կարևոր որոշումների պահին կարող ենք բախվել Ադրբեջանի բարեկամ որևէ պետության վետոյին։
ԲՐԻԿՍ-ին անդամակցության գաղափարը. հեռանկարային, ստրատեգիական ճիշտ ուղղություն է, որը կչեզոքացնի գործող կառավարության եվրաավանտյուրան, նաև կարող է լուծել կոմունիկացիաների ապաշրջափակման, Հայաստանում խոշոր տնտեսական և ենթակառուցվածքային շահերի ձևակերպման հարցը, և ապահովել այդ ներդրումները և շահերը պաշտպանելու ստրատեգիական հաստատակամություն։ Բայց սա ժամանակատար պրոցես է և կարող է չտալ հրատապ անվտանգային երաշխիքներ։
Ռուսաստանի հետ երկկողմ խորացված բանակցություններ. ռեալ աշխատող գաղափար է, որը ենթադրում է անվտանգության կոշտ երաշխիքներ, ռեալ միջնորդություն, գետնի վրա ռուսական ուժի ռեալ առկայություն, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռեալ բանակցություններ, Իրանի հետ ռեալ օրակարգ։ Սա աշխատող գաղափար է, բայց կա հետևյալ խնդիրը. հասել ենք այն վիճակին, որ Ռուսաստանը կարող է նաև մեզ ոչինչ չառաջարկել և սպասել, որ առաջարկը գա Հայաստանից։ Իսկ Հայաստանը ներկայացնում է այսօրվա իշխանությունը, որն արդեն բարձրաձայն անոնսել է եվրաավանտյուրա՝ երկիրը կանգնեցնելով անվտանգային և տնտեսական փլուզման հեռանկարի առջև։ Արձանագրենք նաև. ստեղծված արտակարգ պայմաններում քաղաքական միտք և առաջարկներ ձևակերպել են հատուկենտ գործիչներ։ Այսօր լռելը կործանարար դիտորդություն է, սակայն նույնքան վտանգավոր է էմոցիոնալ աղմուկը։
Ամփոփում
Արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ վերադասավորումներ, ասելիք ունեցող գործիչների ու միավորների համագործակցություն և առավելագույնս հստակ քաղաքական լուծումներ։ Բոլոր այն քաղաքական ուժերը, քաղաքական և հանրային գործիչները, որոնք կիսում են այս պարզ մոտեցումները, պատմական այս փուլում թիմակիցներ են, որոնք հետապնդում են մեկ պարզ խնդիր՝ թույլ չտալ Հայաստանի ոչնչացումը»։
Լրահոս
- ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ 23:05 17 Հունվար 2025
- Քննիչից մինչև դատավոր ու դրանց վերևից զանգողներ՝ դուք ո´չ պատիվ ունեք, ո´չ արժանապատվություն. Տիգրան Աբրահամյան 22:50 17 Հունվար 2025
- Երևանում 86-ամյա վարորդը «Range Rover»-ով վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին 22:39 17 Հունվար 2025
- Պուտինը Հնդկաստան կայցելի 22:27 17 Հունվար 2025
- Աբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձևով չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները․ Արամ Վարդևանյան 22:15 17 Հունվար 2025
- Հայ դպրոցականներրը մեդալներ են նվաճել միջազգային օլիմպիադայում 22:04 17 Հունվար 2025
- Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը 21:49 17 Հունվար 2025
- Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից 21:37 17 Հունվար 2025
- Լոռիում 15-ամյա տղան բռնի սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա աղջկա հետ 21:26 17 Հունվար 2025
- Մեր անվերապահ աջակցությունը՝ Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներին․ Բագրատ Սրբազան 21:14 17 Հունվար 2025
- Հայաստանի գործող վարչախումբը փաստացի հանցակից է Բաքվում ընթացող դատական ֆարսին և ապօրինությանը․ ՀՀԿ 20:55 17 Հունվար 2025
- Երևանում հրկիզել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը 20:30 17 Հունվար 2025
- Բաքվում էթնիկ հայերին վերաբերելի գործընթացները տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներով․ Մանասյան 20:19 17 Հունվար 2025
- 1212 փաստաբաններ հանրագիր են ներկայացրել կառավարությանը 20:07 17 Հունվար 2025
- Փաշինյանը հանձնարարել է գեներացնել զեկույց, որը կքննարկվի Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում 19:53 17 Հունվար 2025
- «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ սավանով մահճակալից կախված վիճակում 19:39 17 Հունվար 2025
- Աղոթք գերիների համար 19:27 17 Հունվար 2025
- Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար 19:13 17 Հունվար 2025
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը 19:00 17 Հունվար 2025
- Վանաձորում 48-ամյա տղամարդը յուղման կետերից մեկում գողություն է կատարել. նա տեղում ձերբակալվել է 18:49 17 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 14:50 16 Հունվար 2025 Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն
- 13:14 11 Հունվար 2025 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան
- 11:00 8 Հունվար 2025 Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան Մենք պետք է արագ հասնենք հասարակական տրամադրությունների փոփոխության, որ կարողանանք ժողովրդի որոշում ստանալ՝ պահել պետությունը. Վահե Հովհաննիսյան
Միջազգային լուրեր
- 22:27 17 Հունվար 2025 Պուտինը Հնդկաստան կայցելի Պուտինը Հնդկաստան կայցելի
- 19:00 17 Հունվար 2025 Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը
- 17:25 17 Հունվար 2025 Մեր տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․ Փեզեշքիան Մեր տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․ Փեզեշքիան
Տնտեսություն
- 21:49 17 Հունվար 2025 Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը
- 14:37 17 Հունվար 2025 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2024-ին պետբյուջեի օգտին բռնագանձել է ավելի քան 19 մլրդ դրամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2024-ին պետբյուջեի օգտին բռնագանձել է ավելի քան 19 մլրդ դրամ
- 13:00 17 Հունվար 2025 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր