- Մոլդովան ընտրեց պատերազմը` Ռուսաստանի դեմ
- Հայաստանի և Մեծ Բրիտանիայի դատախազությունները քննարկում են հակակոռուպցիոն և կիբերհանցավորության դեմ համագործակցությունը
- Անցնող շաբաթվա ընթացքում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ
- Ես այս օրվա երջանիկներից մեկն էի, որի նկատմամբ քննադատություն չի հնչել. Ալեն Սիմոնյան
- Շատ մեծ հզորությամբ կայան մեզ պետք չէ. Սանոսյանը՝ նոր ատոմակայանի կառուցման ընթացքի մասին
- Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
- Ունենք քննարկումներ. Ալեն Սիմոնյանը՝ սահմանազատման գործընթացի մասին
- Անվանական ՀՆԱ-ն, նոր կանխատեսմամբ, կաճի 7 տոկոսով. Բադասյան
- «Պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է». Ալեն Սիմոնյան
- ԱԺ-ում շարունակվում է բյուջեի քննարկումը. ուղիղ
«Մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ». Վահե Հովհաննիսյան
11:07 4 Հոկտեմբեր 2024«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրել է.
«Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։
Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և անկախության 30 տարիները մեզ մոռացնել էին տվել պարտության հոգեվիճակը։ Պարտությունը մեզ օտար թվացող, ուրիշներին բնորոշ բան էր թվում։
Հիմա մենք առերեսվում ենք պարտության հայի և պարտության հասարակության հետ։ Իսկ եթե պարտության հայը ոչինչ չի՞ ուզում, կամ սարսափելի վատ բա՞ն է ուզում։ Մենք գիտե՞նք նրա դեստրուկցիայի ուժը, պոտենցիալը։
Առաջին անգամ սրա մասին մտածել եմ նոյեմբերի 9-ից հետո՝ Արցախի հասարակության անկումը տեսնելով։ Դա արդեն նախկին հպարտ ու ռացիոնալ Արցախը չէր։ Ու նաև սա´ հանգեցրեց ճգնաժամային կառավարման ձախողման, պատմական սուղ ժամկետում պատմական փլուզումների։
Վախենում եմ ասել, բայց իմ տպավորությամբ՝ մեր հավաքական միտքն արդեն համակերպվել է պետության կորստի հետ։ Նույնիսկ առողջ շերտերը, նույնիսկ պայքարողներն արդեն թերահավատ են մեր երկրի հեռանկարի հանդեպ։ Նոր լիդերության հիմնական խնդիրը հենց այս հոգեվիճակը փոխելն է։ Նոր լիդերության թիրախը այս խնդիրն է, և եթե մենք սա ընդունենք, ապա բանավեճը՝ նախկին թե ներկա, կզրոյացվի։
Այս հոգեվիճակով հասարակությունը ո´չ նոր է ուզում, ո´չ նախկին, ոչ՝ ներկա։ Իսկ այդպես՝ մեզ կառաջնորդի աղետը։
Այստեղ գալիս է ամենակարևոր ու ամենաբարդ պահը. ինչպե՞ս փոխել պարտված հասարակության հոգեվիճակը։ Բագրատ Սրբազանն իր շարժման ամենասկզբում այդ պրոցեսը բավականին հաջող սկսեց, և հուսահատության թոթափման մեծ ալիք գնաց հասարակության ներսում։ Սա շարժման էմոցիոնալ փուլն էր։ Ինչպե՞ս է պետք շարունակել այդ փուլը, որպեսզի մարդիկ իրոք հավատան պետության հեռանկարին։ Այստեղ արդեն մարդիկ ակնկալում են ռացիոնալ քաղաքական առաջարկներ և հստակ քայլերի շարք, որոնց կհավատան։ Կհավատան, որ այդ քայլերի արդյունքում երկիրը կունենա հեռանկար։
Մենք կորցրել ենք ամբողջական հասարակության պատկերը։ Այսօր Հայաստանը փախստականների մի մեծ ճամբար է հիշեցնում, որը սպասում է զանազան անցակետերի բացման ու չմորթվելու ինչ-որ երաշխիքների։ Այսօրվա աշխարհը, սակայն, երաշխիքներ չի տալիս, նայեք մերձավոր Արևելքին։
Ամբողջական հասարակության փոխարեն մենք ունենք տարբեր ենթամշակույթների բաժանված մարդկային զանգված. «Մեծարգոների ենթամշակույթ», «անտարբերների ենթամշակույթ», «հույսը կորցրածների ենթամշակույթ», «պայքարողների ենթամշակույթ», «գնացողների ենթամշակույթ» և այլն։
Նոր լիդերության խնդիրներից է՝ այս հատվածները վերամիավորել ամբողջական հասարակության մեջ՝ ստեղծելով ներքին հաշտեցման հնարավորություն և միասնական նպատակներ։ «Նախկին թե ներկա» հակադրությունն այս պարագայում դուրս է մղվում, գալիս է միակ հարցը՝ ո՞վ կկարողանա դա անել։ Նախկի՞ն կլինի, ներկա՞, ապագա՞, դա չի էականը, այլ՝ կկարողանա՞ արդյոք։ Ո՞վ կկարողանա վերականգնել այս հասարակությունն այնպես, որ այն նորից հավատա ինքն իրեն ու սկսի վերականգնել սեփական պետությունը»։
Լրահոս
- Հայաստանի և Մեծ Բրիտանիայի դատախազությունները քննարկում են հակակոռուպցիոն և կիբերհանցավորության դեմ համագործակցությունը 15:45 4 Նոյեմբեր 2024
- Անցնող շաբաթվա ընթացքում ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 415 դեպք, որից 145-ը՝ արտակարգ 15:34 4 Նոյեմբեր 2024
- Մոլդովան ընտրեց պատերազմը` Ռուսաստանի դեմ 15:33 4 Նոյեմբեր 2024
- Ես այս օրվա երջանիկներից մեկն էի, որի նկատմամբ քննադատություն չի հնչել. Ալեն Սիմոնյան 15:23 4 Նոյեմբեր 2024
- Փաշինյանը շնորհավորել է Սանդուին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ 15:20 4 Նոյեմբեր 2024
- Շատ մեծ հզորությամբ կայան մեզ պետք չէ. Սանոսյանը՝ նոր ատոմակայանի կառուցման ընթացքի մասին 15:00 4 Նոյեմբեր 2024
- Անվանական ՀՆԱ-ն, նոր կանխատեսմամբ, կաճի 7 տոկոսով. Բադասյան 14:45 4 Նոյեմբեր 2024
- «Պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է». Ալեն Սիմոնյան 14:32 4 Նոյեմբեր 2024
- Աշխարհի երկրների մեծ մասից ՀՀ եկող զբոսաշրջային հոսքերն ավելացել են, ՌԴ-ից եկողներինը՝ նվազել 14:21 4 Նոյեմբեր 2024
- Նախկին քաղաքապետի գնած ավտոբուսների 30-40 տոկոսն այսօր անսարք է. Ավինյան 14:09 4 Նոյեմբեր 2024
- Այս տարի խաղողի մթերման խնդիր չի եղել․ Նախարար 13:58 4 Նոյեմբեր 2024
- Հանրային տրանսպորտի որակը մեր գերակայությունն է, նախկին վատ համակարգին վերադարձ չի լինի․ Երևանի քաղաքապետ 13:47 4 Նոյեմբեր 2024
- Ունենք քննարկումներ. Ալեն Սիմոնյանը՝ սահմանազատման գործընթացի մասին 13:46 4 Նոյեմբեր 2024
- ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի հանձնախմբի աջակցությունը․ Հայտարարություն 13:34 4 Նոյեմբեր 2024
- Ի՞նչ կարող են ենթադրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մաքսային և տարանցիկ պարզեցված ընթացակարգերը. Բադասյանը պարզաբնել է 13:26 4 Նոյեմբեր 2024
- Նպատակ կա անասնագլխաքանակի մեջ շատացնել տոհմային անասունների մասնաբաժինը. Պապոյան 13:14 4 Նոյեմբեր 2024
- Հեպատիտ.վարակ որը չի կարելի անտեսել 13:10 4 Նոյեմբեր 2024
- Երևանում թենիսի ակադեմիա կհիմնվի. այնտեղ 6 բաց և 4 փակ կորտ կլինի 13:03 4 Նոյեմբեր 2024
- Սրբուհի Գալյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից 12:56 4 Նոյեմբեր 2024
- ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին 12:49 4 Նոյեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 13:19 31 Հոկտեմբեր 2024 Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան
- 17:53 30 Հոկտեմբեր 2024 Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան
- 11:58 12 Հոկտեմբեր 2024 Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան
Միջազգային լուրեր
- 13:34 4 Նոյեմբեր 2024 ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի հանձնախմբի աջակցությունը․ Հայտարարություն ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի հանձնախմբի աջակցությունը․ Հայտարարություն
- 11:50 4 Նոյեմբեր 2024 Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը Ուրուգվայը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգի ուժի մեջ մտնելը
- 10:01 4 Նոյեմբեր 2024 Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր Վալենսիայում աղետալի ջրհեղեղների պատճառը DANA եղանակային երևույթն էր
Տնտեսություն
- 14:45 4 Նոյեմբեր 2024 Անվանական ՀՆԱ-ն, նոր կանխատեսմամբ, կաճի 7 տոկոսով. Բադասյան Անվանական ՀՆԱ-ն, նոր կանխատեսմամբ, կաճի 7 տոկոսով. Բադասյան
- 14:32 4 Նոյեմբեր 2024 «Պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է». Ալեն Սիմոնյան «Պետք չէր դատախազին վերևում նստացնել. տպավորություն էր, թե սովետական դատավարություն է». Ալեն Սիմոնյան
- 10:00 4 Նոյեմբեր 2024 ԱԺ-ում շարունակվում է բյուջեի քննարկումը. ուղիղ ԱԺ-ում շարունակվում է բյուջեի քննարկումը. ուղիղ