02:46:52 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վերին Խոտանան գյուղում բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը․ օգնության են հասել փրկարարները

    19:47 9 Դեկտեմբեր 2023

    Դեկտեմբերի 9-ին, ժամը 15:32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի վերջնամասում բեռնատարը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, ճանապարհը միակողմանի փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները մոտ 300 մ քարշակել են «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Մ․ Ն․), որը շարունակել է ընթացքը։

    Վերադարձի ճանապարհին փրկարարները նկատել են բեռնատար, որը բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը, մոտ 150 մ քարշակել են «Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ, Ա․)․ որը շարունակել է ընթացքը:

    Ավտոճանապարհը երկկողմանի բաց է։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս