07:16:06 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զառիթափ գյուղում «VAZ-2121»-ն արգելափակվել է ցեխակույտում.դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն

    19:56 28 Հունվար 2023

    Հունվարի 28-ին, ժամը 13։41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի վարչական տարածքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զառիթափ գյուղում՝ «Լամիձոր» կոչվող տարածքում, արգելափակվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1988 թ․) և «UAZ» (վարորդ՝ Հ. Ս., ծնված 1970 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս