12:01:46 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

    16:51 29 Նոյեմբեր 2023

    Անցած տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների։ Պետքարտուղար Բլինկենն անձամբ մասնակցել է այս ջանքերին՝ փորձելով հասնել խաղաղության համաձայնագրի, որը ճանապարհ կհարթի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և առևտրի համար, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

    Նա նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին․ «ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար։

    Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն ադ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից՝ աջակցելու ջանքերին՝ հասնելու կարգավորման համաձայնագրի»,-ասել է Քարփենթերը:

    Դեսպանը նաև անդրադարձել է օկուպացված Արցախ հայերի անվտանգ վերադարձի հավանականությանը՝ նշելով, որ դրան նույնպես աջակցում են:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս