07:50:34 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա. քաղաքացիներին իրողությունները, ռիսկերը պետք է ճիշտ ներկայացնենք․ ՀՀ վարչապետ

    18:51 15 Սեպտեմբեր 2021

    Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը չսկսվեց, օրինակ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, այլ սկսվեց հիմա, երբ մեր դիրքերն անհամեմատ ավելի թույլ են ու խոցելի։

    Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ժամանակ էլ տեղի էր ունենում բանակցային գործընթաց, որի բովանդակության տրամաբանությունը անխուսափելիորեն հանգեցնելու էր այդ գործընթացին։ 

    «Այն ռազմավարությունը, որը մենք որդեգրել ենք կառավարության ծրագրում և ձևակերպել ենք, այդ ռազմավարությամբ մենք գնալու ենք առաջ», - հավելեց Փաշինյանը՝ շեշտելով, որ սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա։

    «Կարծում ենք, որ, այո, սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի ունենա։ Եվ այս համատեքստում շատ լավ և օգտակար կլինի, եթե մենք մեր քաղաքացիների հետ հարաբերվելիս նրանց իրողությունները, հնարավորությունները, ռիսկերը ուղիղ և ճիշտ ներկայացնենք, և մեր կառավարությունը գնալու է այդ ճանապարհով», - հայտարարեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս