02:47:12 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանում Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման հույս են հայտնել

    17:34 18 Հունիս 2024

    Վրացական «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ Միխայիլ Ժգենտին հույս է հայտնել, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները կվերականգնվեն։«Մենք հույս ունենք, որ այն, ինչ սկսել ենք մեկ տարի առաջ, կլինի ի շահ մեր ժողովրդի և մեր երկրների, մենք հույս ունենք, որ դիվանագիտական ​​հարաբերությունները և այն պատմական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որով մենք հպարտանում էինք, կվերականգնվեն»,- լրագրողներին ասել է Ժգենտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

    2023 թվականի մայիսի կեսերին Ռուսաստանը վերացրել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, ինչպես նաև ուղիղ չվերթների արգելքը։

    Ավելի վաղ վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Մոսկվան և Թբիլիսին ակտիվորեն աշխատում են դիվանագիտական ​​հարաբերությունները վերականգնելու և Մոսկվայում Վրաստանի դեսպանատան բացման ուղղությամբ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս