03:18:49 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել». Արթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանը

    13:51 21 Մայիս 2022

    «Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն:

    Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է:

    Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը, վստահ եմ, պատիվ է ցանկացածի համար

    Արա՛մ ջան, իմ հավատարի՛մ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու», - գրել է Վանեցյանը՝ նշելով, որ  «շինծու քրեական գործի» հանգամանքներին կանդրադառնա ավելի ուշ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ