21:30:41 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել. Վանեցյան

    10:40 9 Հոկտեմբեր 2021

    «Փաշինյանն՝ իմ, Ալիևն իր ԱԱԾ պետի միջոցով իրար փակ ծրարներ են փոխանցել», - 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

    Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ օպերատիվ կապի  վերաբերյալ ԱԺ-ում արված հայտարարություններին՝ Վանեցյանն ասաց, որ վարչապետն իրականում դիմում է մանիպուլյացիայի։

     

    Հարցի պարզաբանման համար նա սկզբում բացատրեց, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կապը՝ նշելով, որ դա նախատեսված է եղել միայն սահմանային միջադեպերի համար․Հայաստանի կողմից կապը ապահովել է այն ժամանակ դեռ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ նրա պաշտոնակիցը։

    Բանախոսը  մանրամասնեց՝ նշելով, որ իր գործընկերոջ հետ հիմնականում հեռախոսային կապ է պահել և համապատասխան իրավիճակներում էլ մի քանի անգամ հանդիպել են Դուբայում և մի քանի այլ քաղաքներում։

    Ըստ Վանեցյանի, խոսակցության հիմնական նյութը եղել է բացառապես սահմանային իրավիճակը և այդ մասին ամբողջ ծավալով զեկուցվել է ինչպես վարչապետին, այնպես էլ Անվտանգության խորհրդի անդամներին՝ Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս