07:43:08 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վարձատրության դիմաց թմրանյութի փաթեթներ է տեղադրել Հայաստանի տարբեր քաղաքներում

    21:43 23 Հունվար 2025

    ՆԳՆ-ից հայտնում են՝ Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվել  է կպչուն ժապավենի չորս փաթեթ՝  մարիխուանայի նմանվող զանգվածով: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները պարզել են, որ  «Մերսեդեսով» Գյումրի հասած  Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը  պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում է  թմրամիջոցների իրացմամբ:

    Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել է և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվել Ամասիայի համայնքային բաժին:
    Բացատրական աշխատանքի   արդյունքում  նա հայտնել է, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են:

    Նա նույն կայքէջից նման առաջարկ  էր տացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր  կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր:

    Դատարանի որոշմամբ հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ:

    Նախաքննությունը շարունակվում է:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս