- Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում
- «Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը
- Ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան. Վարդեւանյան
- Դիմադրության շարժման երթը՝ «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» (ուղիղ)
- Հակառակորդը կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ. Թովմասյան
- Ողբերգական դեպք՝ Ավշարում. Nissan X Trail-ը հեընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1-ամյա երեխային. վերջինս մահացել է
- Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
- Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի
- «Հրապարակ». Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները
Ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված, կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր. Վահե Հովհաննիսյան
16:26 16 Մայիս 2022«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է.
Ինչպես է զարգանալու իրավիճակը
Հայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։
Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ
Իշխանությունը
Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վրաններ, չկան բողոքի ակցիաներ, չկան հանրահավաքներ. դրանից մեծ հաշվով ոչինչ չի փոխվելու։ Ամեն պահի, ամեն կայծից իրավիճակը կարող է պայթել։
Երկրում ձևավորվել է մոտիվացված հանրային շերտ՝ ազգային իդեաների շուրջ, իսկ սա երբեք ոչ մի երկրում չի մարում։ Անմտություն է սպասել, որ այդ իդեան կմարի։
Սա երկակի իրականություն է. զուտ ազգային իդեայի շուրջ կոնսոլիդացիան չի մարում, բայց և մեծանալու ռեսուրսը սահմանափակ է։
Ընդդիմությունը
Դնում է ճշգրիտ բանաձև. հաջորդ հանրահավաքին ամեն մեկդ բերեք ևս մեկ հոգու։ Սա պարզ և հստակ խնդիր է. այսօր մասնակցում է X հազար մարդ, հենց այդ թիվը դարձավ 2X՝ իրավիճակը էապես կփոխվի, դարձավ 3X՝ իշխանության փոփոխությունը կդառնա անխուսափելի։
Ընդդիմությունը ճիշտ դնում է խնդիրը, բայց չի գտնում լուծումը՝ ինչպե՞ս անել, որ X-ը դառնա 3X։ Ընդդիմության գերխնդիրը իր իսկ դրած ճիշտ խնդրի լուծումը գտնելն է։ Լուծումներ, բնականաբար, կան։
Մթնոլորտը
Հիմա ստեղծվել է ներքին ստատուս քվո, հավասարակշռության մի վիճակ։ Իշխանությունն ակնհայտ լարված, նյարդային վիճակում է, և դա բնական է։ Գնում է ձերբակալությունների, քրեական գործեր հարուցելու ճանապարհով։ Սա արդյունք չի տալու։
Եթե իշխանության նյարդերը տեղի տվեցին, և ուժ կիրառվեց փողոց դուրս եկած մարդկանց դեմ, ապա լարվածությունը երկրում շեշտակի կմեծանա, և իշխանության հեռացումը խաղաղ, սահուն ճանապարհով այլևս ոչ ոք չի կարող երաշխավորել։
Փողոցն էլ, իր հերթին, այս պահին չունի դեռ այն կշիռը, որն իշխանություն փոխի։
Ստեղծված պայմաններում որևէ իշխանություն չի կարող գնալ կարևոր, պատմական համաձայնագրերի կնքման, իսկ ներքին կյանքում գնալու է խոր լճացում։ Այս վիճակը մի պահից ֆիքսելու է միջազգային հանրությունը, միջնորդները, և իշխանությունը դրանից նյարդայնանում է։ Բայց դա ֆիքսելու են նաև Ադրբեջանն ու Թուրքիան։
Արտաքին ռիսկ
Մենք երգում ենք Լաոյի, Մախլուտոյի մասին, Թալեաթի գնդակահարության, Մուշի, Սասունի մասին և կարծես թե մոռանում ենք այսօրվա իրականությունը՝ այն ռեալ վտանգը, որ կա այսօր Ադրբեջանից և Թուրքիայից։ Այդ վտանգը ոչ ոչ չի չեղարկել և ոչ ոք որևէ հարատև երաշխիք չի տվել, առավել ևս՝ ուկրաինական ձգձգվող պատերազմի պայմաններում։ Հետևաբար՝ շարժումն իր պատկերացումներում պետք է դառնա ավելի կոնստրուկտիվ և արտաքին աշխարհի համար ավելի ընկալելի, որպեսզի դաշնակիցներ գտնի դրսում և ներսում։
Արձանագրենք, որ այս պահին շարժումը դժվար ընկալելի է.
ա/ միջազգային հանրության համար. հակաթուրքականությունը չի կարող լինել ազգային վերածննդի շարժման առանցքը։ Իրականությունն այն է, որ թե´ Ռուսաստանը, թե´ Արևմուտքը կարևորում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունը։ Այլ հարց է այդ երկխոսության որակը և արժանապատիվ բնույթը, որն այսօրվա իշխանությունն ի վիճակի չէ ապահովել՝ բազմաթիվ հայտնի պատճառներով։
բ/ Հարևանների համար. 80 մլն-անոց թուրք-ադրբեջանական տանդեմը և նրանց դաշնակիցները ֆիքսում են պրոցեսի ընդգծված հակաթուրքականությունըև, բնականաբար, անում հետևություններ։
գ/ և ցավոք՝ հասարակության մի զգալի հատվածի՝ դիտորդ հասարակության համար. հանրության բավականին մեծ տոկոսի համար ևս շարժումն այս պահին դեռևս դժվար ընկալելի է, և սա պետք է անպայման վերլուծել ու հաշվի առնել՝ շարժման թափը մեծացնելու մարտավարություն մշակելիս։
Իշխանության կարգավիճակը
Այս պահի առավել բնութագրական բնորոշումը, ըստ իս, հետևյալն է. ունենք տոտալ մերժված իշխանություն, բայց դեռևս չհեռացված։
Կհեռացվի այն ժամանակ, երբ շարժումը կլուծի մի քանի կարևոր խնդիր։ Կամ կլինեն նոր արտաքին ազդակներ։
Ամփոփում
Քանի որ այս շարժումը ազգային իդեայի վրա մոտիվացված պրոցես է, այն չի կարող մարել։ Կարող են թուլանալ նրա դրսևորման ձևերը, լինեն ակտիվ կամ նվազ ակտիվ դրվագներ, բայց այն չի մարելու։ Նիկոլը գնալու է. երբ, ինչպես, ինչ շարունակությամբ - հարցերն այս պահին անպատասխան են։
Ո՞ր պահից, երբ շարժման առանցքը դառնա Հայաստանի վերականգնման բովանդակությունը, այդ հարցերն արագ լուծում կստանան։
Արեցինք սա. ձևավորվելու է փոփոխությունների տոտալ, զանգվածային պահանջ, նոր իշխանության տոտալ պահանջ, և այդ հանրային պահանջը բավարարվելու է։
Ֆիքսենք նաև, որ երկրում կա քաղաքական երկխոսության իրական պոտենցիալ՝ երկրում անկառավարելի չարություն և վտանգավոր անկայունություն թույլ չտալու համար, սակայն դա հնարավոր է միայն մեկ կոնկրետ խնդրի լուծման դեպքում՝ Նիկոլի հեռացման։ Քանի այդ հարցը չի լուծվել, երկիրը շարունակելու է լինել վառոդի տակառի պես, քանի որ Նիկոլի ամեն նոր քայլ, հաջորդ ելույթը, ամեն հաջորդ ասուլիսն իր հետ կարող են հերթական կայծը բերել ու պայթեցնել հասարակությունը։ Իշխանական համակարգերն ու նրանց սպասարկող կառույցները սա պետք է հնարավորինս շուտ հասկանան։
Լրահոս
- Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում 12:57 5 Հուլիս 2022
- «Դիմադրության» շարժման երթը շարժվեց դեպի ՍԴ. Նրանք տանում են «շղթայված» Սահմանադրությունը 12:23 5 Հուլիս 2022
- Ես համոզված եմ, որ հենց Սեդա Սաֆարյանը դառնա ՍԴ դատավոր, այդ ժամանակ ներդրողները կգան. Վարդեւանյան 12:12 5 Հուլիս 2022
- Դիմադրության շարժման երթը՝ «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» (ուղիղ) 12:00 5 Հուլիս 2022
- Հակառակորդը կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ. Թովմասյան 11:48 5 Հուլիս 2022
- Ողբերգական դեպք՝ Ավշարում. Nissan X Trail-ը հեընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 1-ամյա երեխային. վերջինս մահացել է 11:27 5 Հուլիս 2022
- Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է. Նիկոլ Փաշինյանի ուղերձը 11:06 5 Հուլիս 2022
- Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «Opel Astra»-ները և «ՎԱԶ-2106»-ը. նրանցից 2 շրջվել են. 5 վիրավորների վիճակը ծանր է 10:55 5 Հուլիս 2022
- «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը փոխել է միտքը. Ավինյանը վարկանիշ չունի 10:42 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները 10:31 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Արտահերթով արագ կսղղացնեն օրենքը 10:19 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց 10:07 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին 09:55 5 Հուլիս 2022
- «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա 09:43 5 Հուլիս 2022
- «Ժողովուրդ». Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը 09:30 5 Հուլիս 2022
- Զմեինի կղզու վրա դարձյալ բարձրացվել է Ուկրաինայի դրոշը 23:59 4 Հուլիս 2022
- Արդարադատության նախարարությունը ներկայացրել է հունիսին ՔԿՀ-ներում թմրանյութերի և այլ արգելված իրերի հայտնաբերման տվյալները 23:48 4 Հուլիս 2022
- Վթար Երևան-Իջևան ավտոճանապարհին 23:39 4 Հուլիս 2022
- Վաղը մեկնարկելու է բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների առաջնությունը 23:28 4 Հուլիս 2022
- Տրամաբանական եմ համարում, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները իրագործվեն այս ամառվա ընթացքում․ Ռուբինյան 23:16 4 Հուլիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
12:50 28 Հունիս 2022 Տղերք, վաղը հող չի մնալու, որ աթոռը դնեք ու իշխեք Հայոց աշխարհում. Արթուր Թովմասյան Տղերք, վաղը հող չի մնալու, որ աթոռը դնեք ու իշխեք Հայոց աշխարհում. Արթուր Թովմասյան
-
13:49 24 Հունիս 2022 Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Ա.Չալաբյանի քրեական հետապնդման օրինականությունը. պաշտպանական խումբ Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Ա.Չալաբյանի քրեական հետապնդման օրինականությունը. պաշտպանական խումբ
-
11:41 24 Հունիս 2022 Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Միջազգային լուրեր
-
23:59 4 Հուլիս 2022 Զմեինի կղզու վրա դարձյալ բարձրացվել է Ուկրաինայի դրոշը Զմեինի կղզու վրա դարձյալ բարձրացվել է Ուկրաինայի դրոշը
-
22:46 4 Հուլիս 2022 Ռուսաստանը չեղարկել է ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները Ռուսաստանը չեղարկել է ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները
-
20:52 4 Հուլիս 2022 Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել մոռանալ «մայրցամաքներ պառակտող» տարաձայնությունների մասին Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել մոռանալ «մայրցամաքներ պառակտող» տարաձայնությունների մասին
Տնտեսություն
-
18:08 4 Հուլիս 2022 Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ գերակշիռ մասը Լոռու մարզում Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ գերակշիռ մասը Լոռու մարզում
-
16:45 3 Հուլիս 2022 Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Վաղը կդադարացվեի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը
-
22:12 1 Հուլիս 2022 Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան Նախատեսում ենք ՓՄՁ ձեռնարկությունների մասնաբաժինը 27 տոկոսից 55 տոկոսի հասցնել. Վահան Քերոբյան