- «Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք
- Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստին
- Հայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն Խաչատուրյան
- Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ. ՔԿ
- Չեխիայի դատարանները չեն կարողանում նիստեր անցկացնել․ վարչական աշխատակիցները գործադուլ են հայտարարել
- Աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով․ Տիգրան Ավինյան
- Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը
- Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի
- «Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից Մասիս
- Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունն է․ Վրաստանի վարչապետ
ԱՄՆ-ը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցույց տա Հայաստանին. լսումներ՝ Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում
10:41 12 Սեպտեմբեր 2024Հայաստանի ու Ադրբեջանի միջև ողբերգական անցյալի ֆոնին կա՞ արդյոք խաղաղության ու կայունության հնարավորություն, և ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները դրան աջակցելու համար․ անցած գիշեր ամերիկացի օրենսդիրները ավելի քան մեկ ժամ այս հարցն էին քննարկում Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում, գրում է «Ազատություն»-ը։
Հեղինակավոր այդ կառույցը ստեղծվել է ավելի քան 45 տարի առաջ ամերիկյան կառավարության կողմից՝ Եվրոպայում համագործակցությանն ու անվտանգությանը հետևելու համար։
Քննարկման մասնակից թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները համակարծիք էին՝ Հայաստանն անկարող է առկա մարտահրավերները միայնակ հաղթահարել։
Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներից դուրս գալու նշան ցույց չի տալիս և նոր պահանջներ է առաջ քաշում խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու համար, հայտարարեց ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, որ ամիսներ առաջ էր այցելել Հայաստան:
«Ադրբեջանը պնդում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, ինչը ծիծաղելի է և ոչ անհրաժեշտ։ Մեր համոզմամբ՝ դրա նպատակն է հետաձգել կամ չեղարկել խաղաղության պայմանագիրը», - ասաց Քարդինը:
Փորձառու կոնգրեսականն ընդգծեց՝ իր համոզմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի միջև շուրջ երկու տարի բանակցվող փաստաթուղթն արդար չէ, քանի որ չի անդրադառնում հայկական կողմի համար առանցքային մի շարք հարցերի:
«Որքան ես եմ հասկանում՝ նրանք չեն խոսում անգամ Լեռնային Ղարաբաղի և այնտեղից տեղահանված մարդկանց մասին, չեն խոսում անգամ սահմանի խնդիրներից՝ այն տարածքներից, որ այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այնպես որ դա շատ արդար համաձայնագիր չէ։ Այդքանով հանդերձ, որքան ես եմ հասկանում, Հայաստանն ուզում է առաջ շարժվել, քանի որ դա սահմանները բացելու և երկիրը տնտեսական զարգացման ճիշտ ուղու վրա դնելու միակ տարբերակն է», - նշեց Բեն Քարդինը:
Միայն Հայաստանի ցանկությունը, սակայն, բավարար չէ, փաստում էին քննարկմանը ներկա կոնգրեսականներն ու տարածաշրջանին քաջածանոթ փորձագետները, ընդգծելով՝ Միացյալ Նահանգները եվրոպացի դաշնակիցների հետ պետք է քաջալերի Ադրբեջանին ու Թուրքիային ընդառաջ գնալ հայկական կողմի զիջումներին։ Հանձնաժողովի հանրապետական համանախագահ Ջո Վիլսոնը նշեց՝ օրեր առաջ անձամբ է հանդիպել Ադրբեջանի նախագահին, ում նաև այս ուղերձն է փոխանցել։
«Որպեսզի Հայաստանը խաղաղ ու բարգավաճ ապագա ունենա, որպեսզի Ադրբեջանը մրցակցի և որպեսզի ողջ տարածաշրջանն առաջ շարժվի, թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պետք է բովանդակալից քայլեր ձեռնարկեն Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել այս գործընթացին, բայց միայն մեր աջակցությունը բավարար չէ, անհրաժեշտ է, որ տարածաշրջանի բոլոր շահագրգիռ կողմերը համատեղ ջանքեր գործադրեն: Հայաստանի և ողջ տարածաշրջանի ապագան կախված է նրանից, թե ինչ կլինի առաջիկա մի քանի ամիսներին և տարիներին», - ընդգծեց Վիլսոնը:
Իսկ դա բարդ է կանխատեսել, փաստում էին հանձնաժողովի անդամները։ «Թուրքիան չի բացում սահմանը, քանի դեռ Հայաստանը չի կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: Ռուսաստանն, իր հերթին, շահագրգռված չէ, որ հայ - ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, և կուլիսներից խոչընդոտում է, որ կողմերը համաձայնության գան», - հայտարարեց Հելսինկիի հանձնաժողովի դեմոկրատ համանախագահ Բեն Քարդինը, հարց բարձրացնելով՝ ի՞նչ անել այս փակուղուց դուրս գալու համար։
Կոնգրեսի կողմից հրավիրված հայաստանցի փորձագետ Տիգրան Գրիգորյանը մի քանի խորհուրդ տվեց՝ ամրապնդել Հայաստանի ռազմական, տնտեսական ու ժողովրդավարական կարողություններն ու սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի դեմ:
«Նվազագույնը թիրախային պատժամիջոցներ պետք է սահմանվեն Ադրբեջանի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ, որոնք ներգրավված են եղել պատերազմական հանցագործությունների, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիայի մեջ։ Պատասխանատվության չկանչելը միայն ամրապնդում է Ադրբեջանի հարձակումների շարքը», - ասաց Գրիգորյանը:
Քննարկմանը ներկա մի քանի կոնգրեսականներ, հիմնականում՝ հանրապետական ճամբարից, ընդգծում էին, որ Ադրբեջանն ու հատկապես Թուրքիան մնում են Նահանգների վստահաշատ դաշնակիցը տարածաշրջանում։ Մի քանի նման դիտարկումներից հետո Կոնգրեսում թուրքական հանձնախմբի համանախագահ,
դեմոկրատ Սթիվ Քոենը զգուշացրեց՝ այսօրվա Թուրքիան այն երկիրը չէ, որի հետ Նահանգները համագործակցել է տասնամյակներ շարունակ. - «Նրանք անպայմանորեն այլևս մեր բարեկամները չեն, նույնչափ վստահելի չեն, գործարքի մեջ են Ռուսաստանի, Չինաստանի, մեզ հետ, այլոց հետ։ Այնպես որ, զգույշ եղեք»:
Քննարկմանը բոլորն էին համակարծիք՝ Վաշինգտոնը պետք է քաղաքական, տնտեսական ու դիվանագիտական աջակցություն ցույց տա Հայաստանին։ Լսումներից ժամեր անց Միացյալ Նահանգների կառավարությունը հայտարարեց, թե կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման օգնությունը՝ 120 միլիոն դոլարից դարձնելով 250 միլիոն դոլար։ Այս աջակցության նպատակն է, ըստ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID), ժողովրդավարության և տնտեսության զարգացումը Հայաստանում:
«Մենք պետք է ներգրավվենք, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել ինքն իրեն և ի վիճակի լինի ինքնուրույն որոշումներ կայացնել, հանել ռուսներին Հայաստանից, բարելավել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որպեսզի առևտրային նոր հնարավորություններ բացվեն», - Հելսինկիի հանձնաժողովում քննարկման ժամանակ ընդգծեց Բեն Քարդինը:
Կոնգրեսական այս հանձնաժողովը փաստացի որոշումներ չի կայացնում, սակայն նպաստում է ԵԱՀԿ-ի, կազմակերպության անդամ երկրների հանդեպ Միացյալ Նահանգների քաղաքականության մշակմանն ու իրագործմանը՝ ամերիկյան կառավարությանը պարբերական հաղորդումներ ներկայացնելով Եվրոպայում կայունությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ։
Լրահոս
- «Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք 09:00 8 Հոկտեմբեր 2024
- Ուկրաինան հարվածներ է հասցրել Ղրիմում գտնվող նավթային պահեստին 23:55 7 Հոկտեմբեր 2024
- Հայաստանը մինչև COP29-ն ակնկալում է Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը․ Վահագն Խաչատուրյան 23:40 7 Հոկտեմբեր 2024
- Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ. ՔԿ 23:19 7 Հոկտեմբեր 2024
- Չեխիայի դատարանները չեն կարողանում նիստեր անցկացնել․ վարչական աշխատակիցները գործադուլ են հայտարարել 23:00 7 Հոկտեմբեր 2024
- Աշխարհահռչակ օպերային երգչին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով․ Տիգրան Ավինյան 22:37 7 Հոկտեմբեր 2024
- Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը 22:25 7 Հոկտեմբեր 2024
- Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի 22:18 7 Հոկտեմբեր 2024
- «Գազել»-ով թմրամիջոց են տեղափոխել Երևանից Մասիս 21:56 7 Հոկտեմբեր 2024
- Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորումը մեր առաջնահերթությունն է․ Վրաստանի վարչապետ 21:46 7 Հոկտեմբեր 2024
- Իսրայելը հայտարարել է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայում, եթե ՀԱՄԱՍ-ը պատանդներին ազատ արձակի 21:32 7 Հոկտեմբեր 2024
- Հայրենիքում հանդես գալը մեծ պատասխանատվություն է. Տիգրան Ժամկոչյանը 27 տարի անց համերգներով կներկայանա Հայաստանում 21:19 7 Հոկտեմբեր 2024
- Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկում 21:06 7 Հոկտեմբեր 2024
- Հրդեհի առաջացման պատճառն առայժմ հայտնի չէ․ «Դոմուս»-ը հայտարարություն է տարածել 20:47 7 Հոկտեմբեր 2024
- Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ 20:36 7 Հոկտեմբեր 2024
- Միրզոյանը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանն է անդրադարձել 20:24 7 Հոկտեմբեր 2024
- Ոչինչ չի արվում, որ նման դեպքեր տեղի չունենան․ Իրավապաշտպանը՝ ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի մասին 20:12 7 Հոկտեմբեր 2024
- Ովքեր են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի հաղթողները 19:52 7 Հոկտեմբեր 2024
- Սուրենավանում կրակոցներ են հնչել 19:39 7 Հոկտեմբեր 2024
- Պուտինը Թուրքմենստանում կհանդիպի Իրանի նախագահի հետ 19:11 7 Հոկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 09:00 8 Հոկտեմբեր 2024 «Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք «Ժողովուրդ». ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք
- 22:25 7 Հոկտեմբեր 2024 Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը Վստահ եմ, Աստծուն հավատացող և արդարության զգացում ունեցող ցանկացած մարդ այս կարևորագույն պայքարում Ձեր կողքին է. Մհեր Ավետիսյանի շնորհավորանքը
- 16:27 7 Հոկտեմբեր 2024 Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը
Տնտեսություն
- 22:18 7 Հոկտեմբեր 2024 Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի Վերին Լարսի անցակետն անցել է բնականոն աշխատանքի
- 21:06 7 Հոկտեմբեր 2024 Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկում Վերին Լարսի անցակետը ժամանակավորապես չի սպասարկում
- 11:39 7 Հոկտեմբեր 2024 Միշուստինը կարևորեց Տիգրան Սարգսյանի ծրագիրը. ԵԱՏՄ տարածքը՝ թվայնացման ճանապարհին Միշուստինը կարևորեց Տիգրան Սարգսյանի ծրագիրը. ԵԱՏՄ տարածքը՝ թվայնացման ճանապարհին
Հասարակություն
- 09:43 8 Հոկտեմբեր 2024 «Հրապարակ». Վարույթ է հարուցվել բուհի դեմ. կասկածելի բան է տեղի ունեցել «Հրապարակ». Վարույթ է հարուցվել բուհի դեմ. կասկածելի բան է տեղի ունեցել
- 09:32 8 Հոկտեմբեր 2024 «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է «Ժողովուրդ». Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է
- 23:19 7 Հոկտեմբեր 2024 Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ. ՔԿ Նախնական տվյալներով՝ 15-ամյա աշակերտը մահացել է ֆիզկուլտուրայի դասաժամին վոլեյբոլ խաղալու ժամանակ. ՔԿ