20:41:33 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՔՊ-ականները կարևորել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը

    15:55 9 Դեկտեմբեր 2024

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Արսեն Թորոսյանը, Մերի Գալստյանը եւ Մարիա Կարապետյանը դեկտեմբերի 9-ին հանդիպել են եռօրյա այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակության հետ:

    Արուսյակ Ջուլհակյանը խոսել է հայ-ամերիկյան արդյունավետ համագործակցությունից, կարեւորել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին ԱՄՆ աջակցությունը:

    Քննարկվել են երկկողմ սերտ գործակցությանը վերաբերող հարցեր, ընդգծվել է մի շարք ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

    Հայաստան այցի շրջանակում հյուրերը կհանդիպեն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, հանձնաժողովների, աշխատակազմի վարչությունների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ:

    Նախատեսվում է, որ այցի ընթացքում պատվիրակության անդամներն ԱԺ աշխատակազմին տեխնիկական աջակցություն եւ խորհրդատվություն կցուցաբերեն օրենսդրական եւ բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության բարձրացման հարցում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս