20:17:37 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նուլանդը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

    01:05 12 Հոկտեմբեր 2021

    ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ժամանել է Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի ռուս պաշտոնյաների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը

    Մոսկվայում նախատեսված են Նուլանդի բանակցությունները Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, ինչպես նաև հանդիպումներ Ռուսաստանի այլ գերատեսչությունների պաշտոնյաների հետ:

    Նուլանդի այցի նախապատրաստական ​​աշխատանքներն ուղեկցվել էին նրա վիզայի հարցի  քննարկմամբ, քանի որ ի պատասխան ԱՄՆ -ի պատժամիջոցների` այդ երկրի պետքարտուղարն ընդգրկվել էր պատժամիջոցների ցանկում:

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությամբ` Նուլանդի այցին ռուսական կողմի համաձայնության դիմաց որոշ ռուս ներկայացուցիչներ հանվել էին ամերիկյան սև ցուցակներից:

    ՌԴ նախագահի  վարչակազմից հայտնել են, որ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակի հանդիպումը Նուլանդի հետ տեղի կունենա հոկտեմբերի 13 -ին:

    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը նույնպես կհանդիպի Նուլանդի հետ, սակայն չի նշել նման հանդիպման ամսաթիվը:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս