07:39:49 19°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԼՂ կարգավիճակի հարցը լուծված չենք համարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

    13:04 15 Սեպտեմբեր 2021

    Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակին, որը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր պնդումներն անընդունելի էր որակել: Լին Թրեյսին վերահաստատել է դիրքորոշումը և նշել՝ ավելացնելու ոչինչ չունի:

    «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չենք համարում և, այս լուծման համար, երկու երկրի միջև համապարփակ կարգավորման անհրաժեշտություն ենք տեսնում: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ և մնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Սա Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումն է»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս