14:48:13 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Ուրախ ենք, որ Անահիտ աստվածուհին վերջապես ժամանել է Հայաստան». Միացյալ Թագավորության դեսպան

    14:24 16 Սեպտեմբեր 2024

    Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալահերը, Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը թանգարանի մուտքի մոտ դիմավորել են Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ արձանը։

    «Բրիտանական թանգարանը Անահիտի բրոնզաձույլ կիսանդրին հանձնել է Երևանի պատմության թանգարանին, որտեղ այն, թանգարանի սեփական գանձերի կողքին, կցուցադրվի սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ․ մարտի 21-ը։ Այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայաստանցիներին՝ կապվելու իրենց մշակութային ժառանգության հետ, իսկ աշխարհի տարբեր երկրների այցելուներին՝ ավելին իմանալու Հայաստանի հին քաղաքակրթության մասին:

    Ցուցահանդեսը կարևոր հանգրվան է Մեծ Բրիտանիայի և Հայաստանի միջև մշակութային փոխանակման մեջ: Այն հիմնված է անցյալ տարի երկու թանգարանների միջև հաստատված ամուր համագործակցության վրա՝ «Շուք և հզորություն. Պարսկաստանը Հունաստանին» ցուցահանդեսով, որի համար Հայաստանի պատմության թանգարանը մի քանի նմուշ է տրամադրել բրիտանական թանգարանին:

    Բրիտանական թանգարանը հայտնի է իր ընդարձակ հավաքածուով և այս գանձերը ամբողջ աշխարհի հանդիսատեսի հետ կիսելու ցանկությամբ: Թանգարանը ձգտում է համագործակցել հասարակության, թանգարանների և ակադեմիական գործընկերների հետ՝ հասկանալու, թե ինչպես կարող են համագործակցել ցուցանմուշները իրենց ծագման վայրին ավելի մոտ ցուցադրելու համար»,- ասվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս