22:49:43 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

    19:47 13 Հուլիս 2024

    Խաղաղ օվկիանոսում՝ Կուրիլյան կղզիների ափերի մոտ, շաբաթ օրը 4,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի ղեկավար Ելենա Սեմենովան։

    «Հուլիսի 13-ին՝ ժամը 16.26-ին (Մոսկվայի ժամանակով 8.26-ին) տեղի է ունեցել 4,7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 163 կիլոմետր հարավ-արևմուտք, օջախը՝ 51 կիլոմետր խորության վրա է»,-ասել է նա:

    Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս