22:00:01 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Չի կարելի թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարների իրականացումը. Պուտին

    21:01 10 Հունվար 2022

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Հայաստանի գլխավորությամբ անցկացվող ՀԱՊԿ առցանց գագաթնաժողովի ժամանակ, հայտարարել է, որ չի կարելի է թույլ տալ գունավոր հեղափոխությունների սցենարի իրագործումը: Այս մասին նա ասել է՝ անդրադառնալով Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին:

    «Մենք թույլ չենք տա զարգացնել իրավիճակը մեր տանը, գունավոր հեղափոխությունների սցենարներ իրականացնել»,- ասել է Պուտինը:

    ՌԴ ղեկավարը ՀԱՊԿ անդամ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է արտաքին միջամտության արդյունք: «Սա արտաքին միջամտության ո՛չ առաջին, ո՛չ վերջին փորձն է»,- ընդգծել է Պուտինը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս