12:57:49 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին

    14:00 11 Օգոստոս 2022

    Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին, հայտնում է A Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱԳՆ-ի իր աղբյուրին։

    «Հայաստանի հետ հինգերորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերին։ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ գործընթացը փխրուն է, անհրաժեշտ է հասնել հաստատուն խաղաղության», - հայտնել է հեռուստաալիքը։

    Նշվում է նաև, որ Թուրքիան դեմ է հանդիպման՝ երրորդ երկրում անցկացմանը։

    «Դա թշնամիների հանդիպում չէ, չի կարելի այն անցկացնել երրորդ երկրում», - աղբյուրի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս