07:44:07 8°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան

    10:47 19 Փետրվար 2025

    ԱՄՆ-Ռուսաստան ընթացող բանակցություններում, որոնց վրա սևեռված է ամբողջ աշխարհի ուշադրությունը, կարևոր են նաև դետալները։ Ըստ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի, այդ կարևոր դետալներից մեկն  այն է, որ Թուրքիան փաստացի զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից։

    Նա միաժամանակ հիշեցնում է, որ 2022-2023-ին հենց Անկարան էր գլխավոր միջնորդը, ինչից զգալիորեն օգտվում էր Էրդողանը՝ լուծելով իր խնդիրները։

    «Այժմ իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը, ինչպես նաև, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա նախագահներ  Թրամփի ու Պուտինի առաջիկա հանդիպումը։

    Եթե պարզեցնենք, ապա սա լավ լուր է, քանի որ զրկում է Թուրքիային արտաքին քաղաքականության հարցերում մանևրելու լայն դաշտից, ինչպես նաև վկայում է ՌԴ համար վերջինիս դերի նվազման ու երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին։
    Այս ամենը՝ համադրված այլ մի շարք փաստերի հետ, փոքր լավատեսության հիմք է տալիս Հարավային Կովկասում Թուրքիայի դերի համեմատաբար սահմանափակման առումով։

    Իհարկե, սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը»,- գրել է Վարուժան Գեղամյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս