11:08:12 -6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ծրագրեր կներդնենք, որ պաշտպանենք նրանց. Քերոբյանը՝ թուրքական ապրանքների արգելքից հետո բացված տեղական ընկերությունների մասին

    15:22 12 Հունվար 2022

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձել է թուրքական ապրանքների արգելքի գործողության ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշմանը:

    «Երբ կառավարությունը որոշեց, որ պետք է հանվեն սահմանափակումները, այդտեղ կային քաղաքական նկատառումներ: Մենք, որպես տնտեսության համար պատասխանատու մարմին, պետք է ուշի ուշով հետևենք և ամեն կերպ պաշտպանենք այն ընկերություններին, որոնք բացվել են վերջին 1 տարվա ընթացքում՝ ի նկատի ունենալով նաև այս սահմանափակումների ներդրումը, և այնպես անենք, որ դրանց կայացումը հանկարծ չվտանգվի, և նրանք ստիպված դուրս չմնան շուկայից»,- ասաց Քերոբյանը: 

    Ինչ վերաբերում է նրան, որ թուրքական ապրանքների ներմուծումը կարող է խանգարել տեղական արտադրողների գործունեությանը, Վահան Քերոբյանը նշեց.

    «Մենք հետևելու ենք, եթե տեսնենք, որ խնդիրներ կան, և այդ ներդրողների բիզնեսները վտանգված են այն պատճառով, որ իրենց բիզնեսը դեռևս չի կայացել այնքան, որպեսզի կարողանա մրցակցել թուրքական ընկերությունների հետ, անպայման որոշակի ծրագրեր կներդնենք, որ պաշտպանենք նրանց»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս