12:03:56 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կրակոց՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ սեփական տան ննջասենյակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

    18:35 13 Հուլիս 2024

    Այսօր՝ հուլիսի 13-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Մեծամորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։

    Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված գյուղի տներից մեկի ննջասենյակում՝ անկողնում հայտնաբերել են նույն տան բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի դին։ Մարմնի մոտ հայտնաբերվել է նրա անվամբ հաշվառված «ԻԺ 18 Ե» տիպի 16 մմ տրամաչափի մեկ փողանի որսորդական հրացան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված հրացանով կրակոց է արձակել իր ձախ կրծքավանդակի շրջանին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս