06:50:27 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը

    16:47 24 Ապրիլ 2024

    ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեսակցել է Տավուշի պայքարի առաջնորդներից Սուրեն Պետրոսյանին, ով, Թովմասյանի խոսքով, «քաղբանտարկյալ է, սկզբունքների բանտարկյալ»:

    Պատգամավորը հայտնել է, որ Պետրոսյանին չեն տրամադրել որևէ փաստաթուղթ, թե ինչի համար են բերման ենթարկել, ինչ մեղադրանք(ներ) են առաջադրվել: Պարզապես մեկուսացրել են և տարել Ձերբակալվածների պահման վայր:

    «Սուրեն Պետրոսյանը վստահեցրեց, որ ոստիկաններն իրեն որևէ իրավական պահանջ չեն ներկայացրել, որևէ հայտարարություն չեն արել, թե ինչ են պահանջում հավաքված քաղաքացիներից:

    Նկարագրեց, որ ինքը որևէ գործողություն չի արել, այլ կանգնած է եղել քաղաքացիների կողքին՝ փողոցում, և փոխոստիկանապետ Հակոբյան ազգանունով մեկն ագրեսիվ վարքով ոլորել է իր ձեռքն ու ասել. «Սրան էլ տարեք, շատ ա ակտիվ ոնց որ»:

    Սուրեն Պետրոսյանը խնդրեց իր անունից Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի և մյուս բնակավայրերի բնակիչներին փոխանցել, որ իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը:

    Սա ազգային ազատագրական պայքար է, սա քաղաքական, կուսակցական հարց չէ և մինչև վերջ պետք է գնալ:

    Հարցերը լուծվում են տեղում՝ գետնի վրա, նահանջել չկա:

    Միասին անցկացրած պայքարի օրերը մեզ պիտի ուժ տան շարունակելու հայրենիքի հանձնման դեմ մղվող պայքարը: Մենք թշնամուն հող չունենք հանձնելու, գերեզման ու եկեղեցի չունենք հանձնելու:

    Երեկոյան 20:10-ին բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը, և մինչ այս պահը նրա հետ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Պարզապես մեկուսացրել են և այդպիսով բավարարել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցանկությունները»,- Facebook-ում գրել է Թովմասյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս