05:42:42 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թրամփը հետախուզության պաշտոնյաներին զրկել է գաղտնի տվյալների հասանելիությունից

    16:41 21 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել անվտանգության պաշտոնյաներին գաղտնի տվյալների հասանելիությունից զրկելու մասին այն բանից հետո, երբ նրանք Հանթեր Բայդենի նոութբուքից ստացված տեղեկությունները «ռուսական ապատեղեկատվական օպերացիա» են անվանել։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

     

    Հրամանում ասվում է, որ հետախուզության պաշտոնյաները «զբաղվել են ապակողմնորոշիչ և ոչ պատշաճ քաղաքական համակարգմամբ Բայդեն 2020-ի նախագահական արշավի հետ»:

     

    Թրամփի նախկին խորհրդական Ջո Բոլթոնը նույնպես զրկվել  է գաղտնի տեղեկատվության հասանելիությունըից, ով Սպիտակ տանը իր պաշտոնը թողնելուց հետո գիրք է հրատարակել, որտեղ նշվում է գաղտնի տեղեկություններ։

     

    Փաստաթղթում ընդգծվում է, որ այն անձինք, ովքեր հասանելի են գաղտնի նյութերին, չպետք է չարաշահեն դրանք՝ ազդելու ԱՄՆ ընտրությունների վրա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս