23:47:41 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թրամփը Կանադային խոստացել է հարկային արտոնություններ, եթե այն միանա ԱՄՆ-ին

    22:12 24 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադային լուրջ հարկային արտոնություններ է խոստացել, եթե երկիրը դառնա ԱՄՆ-ի մաս՝ որպես 51-րդ նահանգ։

    «Ես կցանկանայի, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Եթե դա տեղի ունենա, Կանադայի քաղաքացիները կստանան շատ մեծ հարկային արտոնություն, քանի որ նրանք այժմ խիստ հարկված են: Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ ռազմական հարցերի մասին, – ասել է Թրամփը լրագրողներին Հյուսիսային Կարոլինա այցելելիս:

    Կանադան ԱՄՆ-ի կազմում ընդգրկելու գաղափարը նախկինում հրապարակայնորեն բարձրացրել էր Թրամփը, սակայն մերժվել էր կանադական կողմից։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս